▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաձայնվում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին համապատասխան նախագծերում. Վիվյեն Բաստաջյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքը զրուցել է դերասանուհի Վիվյեն Բաստաջյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից եւ «Փեսացուն կրկեսից» կատակերգական ֆիլմից: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է նոր ծրագրերի, անցած կերպարների եւ ընտանիքի մասին:

Վիվյեն, առաջինը կցանկանայի տեղեկանալ այս շրջանի Ձեր զբաղվածության մասին:Հեռուստաէկրաններին նոր գործերով դեռ չենք տեսնում Ձեզ:

- Իմ հիմնական զբաղվածությունը Գեղագիտական կենտրոնի Փոքր թատրոնում է: Ես այս թատրոնի դերասանուհի եմ և բնականաբար, ինչպես բոլոր մյուս թատրոններում մենք ևս ունենք փորձեր, ներկայացումներ: Սրանից բացի, ես այստեղ նաև բեմական խոսք եմ դասավանդում` թատրոնի մանկական խմբերում: Բայց այս պահին կա նաև մեկ այլ աշխատանք. ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից հրավիրվել եմ խաղալու իր գեղարվեստական ֆիլմում: Այստեղ նույնպես փորձեր ունենք:

Իսկ սերիալային ժանրում Ձեզ ե՞րբ կրկին կտեսնենք:

- Շատ շուտով. որոշ ժամանակ անց հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել 24 մասից բաղկացած «Carte blanche» հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմը, նախապես ասեմ՝ շատ հետաքրքիր է լինելու:

Վիվյեն, որքանով նկատել եմ՝ Ձեզ գրեթե միշտ վստահում են արիստոկրատ, կիրթ, խաղաղկնոջ կերպարներ: Հետաքրքիր է` նախ ինչո՞վ եք բացատրում ռեժիսորների նմանընտրությունը եւ հետո որքանո՞վ իրականում նմանություններ ունեք Ձեր կերտածկերպարների հետ:

- Ռեժիսորների ընտրության մասին թերևս խոսեն ռեժիսորները: Ես կարող եմ պատասխանել մյուս հարցին: Նախ ասեմ, որ ես ընդամենը երեք սերիալում եմ խաղացել և երեքի սցենարն էլ գրել է նույն սցենարիստը, նկարահանումն իրականացրել է նույն թիմը: Սերիալում նկարահանվելիս ես շատ եմ կարևորում սցենարիստի առկայության փաստը` ես պետք է վստահեմ նրան և վստահում եմ: Իսկ մեր սցենարիստն այնքան արհեստավարժ է, որ իմ կերպարներն իրար ընդհանրապես նման չեն, նույնիսկ եթե նրանք արիստոկրատ են և կիրթ: Ինչ վերաբերվում է կերպարի հետ նմանությանը` յուրաքանչյուր մարդ այնքան բազմաշերտ է, որ բոլորի հետ էլ կարելի է նմանեցնել: Իմ դեպքում, քանի որ սցենարիստն ինձ ճանաչում է, առավել ևս` կերպաներս և՛ նման են ինձ, և՛ ոչ:

Հեռուստատեսային ֆիլմային նախագծերը եւ ֆիլմարտադրությունը գնալով ավելանումեն մեր երկում, բայց որակից միշտ չէ, որ բոլորը գոհ են, ի՞նչ կարծիք ունեք դուք:

- Նախ` ճաշակին ընկեր չկա: Բայց այն, որ կան ոչ հաջողված նախագծեր` փաստ է: Ես համաձայնում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին ու տեսակետներին համապատասխան նախագծերում: Մյուսների հետ կապված ոչինչ ասել չեմ ուզում: Միայն հույս ունեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի և հաջողված նախագծերն ավելի շատ կլինեն:

Չնկատել հնարավոր չէ, որ արտադրվող ֆիլմերի մեծ մասը կատակերգություններ են,իհարկե, մեզանում հումորը շատ կարեւոր է, բայց երբեմն լուրջ, դրամատիկ ֆիլմերիանհրաժեշտություն էլ կա: Ըստ Ձեզ՝ նման ֆիլմերի սակավության պատճառը ո՞րն է:

- Կատակերգության ժանրում դեռ մեկ ֆիլմում եմ նկարահանվել: Իսկ այն ֆիլմը, որում պատրաստվում եմ նկարահանվել, լուրջ, դրամատիկ սյուժեով ֆիլմ է: Կարծում եմ՝ այսօր նկարվում է այն, ինչի պահանջարկը կա: Ժամանակի ընթացքում, երբ մեր ազգը ավելի շատ գիրք կարդա, ավելի լուրջ թեմաներով հետաքրքրվի, առաջ կգա նաև այդպիսի ֆիլմերի պահանջարկը:

Գիտեմ, որ ժամաակին երազում էիք Սամվել Սարգսյանի հետ խաղալ ու իրականցավ այն,իսկ հիմա ո՞ւմ հետ կցանկնայիք նույն բեմում կամ նույն նկարահանան հրապարակումլինել:

- Դերասանի համար նման երազանքներ ունենալը շատ կարեւոր է, դրանք իրականանալու հատկություն ունեն: Այս պահին երազում եմ խաղալ Եվգենի Միրոնովի հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին