▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիս ինձ երկրորդ շնչառություն պարգևեց. Իրինա Հարությունյան

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:55-ին, լույս աշխարհ է եկել դերասանուհի Իրինա Հարությունյանի երկրորդ տղան: Այս առիթով Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ ինքն ու որդին ժամեր անց դուրս կգրվեն հիվանդանոցից եւ տուն կգնան, ուր իրենց են սպասում հարազատներն ու ընկերները:

«Երջանկությունս նկարագրել չեմ կարող: Այսօր մի անգամ էլ եմ հասցրել ասել այս տողերը, բայց դա իսկապես այդպես է՝ հենց հիմա ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, ներսումս մի բան է  կատարվում, որ բառերով նկարագրել չեմ կարող, նա իմ գլուխգործոցն է: Մինչեւ հիմա հավատս չի գալիս, որ այս հրաշքն ինձ հետ կատարվեց, կարծես թե քնած լինեմ ու դեռ չեմ կարողանում արթնանալ»,- պատմել է Իռա Հարությունյանը:

Հետաքրքրվելով, թե ինչպես են իրենց զգում մայրիկն ու նորածին որդին՝ Իրինա Հարությունյանը պատասխանել է.

«Հուզված եմ, նրա ծնվելու օրից սկսած հուզմունքս իսկապես չի անցնում, միայն տարբեր երանգներ է ունենում: Այսօր շատ հուզված եմ, որ պատկերացնում եմ մի քանի ժամից մենք տանը կլինենք՝ արդեն նաեւ մեր Դավիթի տանը»:

«Դավիթս շատ խելոք բալիկ է, հանգիստ է, խաղաղ: Առաջին օրը շատ նման էր ավագ որդուս՝ Արամին, բայց օր օրի փոխվում է: Կարծում եմ, փոքրիկս ոչ ոքիս չնեղացնելով, բոլորիս է նման. շուրթերն ինձ է նման, հայացքը՝ ամուսնուս, իսկ գեղեցիկ քիթը՝ առաջնեկիս: Մեծ առումով նման է ինքն իրեն՝ վերցնելով մեզնից լավագույն կողմերը»,- մեծ ոգեորությամբ պատմել է դերասանուհի մայրիկը:

Փոքրիկ Դավիթի ննջասենյակն արդեն պատրաստ է.

«Փոքրիկիս ննջասենյակով ու համապատասխան իրերով այս օրերին զբաղվում էր քույրս ու նրա աղջիկը: Արդեն քանի օր է, նրանք զարդարում են մեր ննջասենյակը, դեռ երեկվանից եւ այս պահին էլ մեր տանն են հավաքվել հարազատներս ու ընկերներս, ովքեր սպասում են մեր վերադարձին»,- նշել է դերասանուհին:

Իռա Հարությունյանը պատմել է նաեւ ավագ որդու տպավորություններից.

«Արամս երեկ հայրիկի հետ եկել էր հիվանդանոց, շատ երջանիկ էր, գրկել էր եղբորը եւ բաց չէր թողնում, անգամ տուն չէր ուզում գնալ»,- նշել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին