▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսաբաց լուսամուտների» փաստաբանը խաբե՞լ է. «ՀԺ»

ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից հայտնի դարձած «Լիվաման» իրավաբանական գրասենյակի տնօրեն Լիլիթ Մանասերյանին Գյումրիի բնակիչ Ռուզան Ադանալյանը մեղադրում է խարդախության մեջ:

Ռուզան Ադանալյանի որդին՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանը, ապանվել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ դանակի երեք հարվածով: Սույն գործը թեև այժմ դատաքննության փուլում է, սակայն որդեկորույս մայրը բողոքում է ոչ միայն նախաքննությունից, այլև այն փաստաբանից, որի հետ դեպքից մի քանի ամիս անց՝ փետրվարի 23-ին պայմանագիր էր կնքել Ադանալյանը: Վերջինս դիմել է մեր խմբագրություն՝ նշելով հեևյալը.

««Կիսբաց լուսամուտներից» հայտնի Լիլիթ Մանասերյանի հետ պայմանագիր եմ կնքել՝ որպես փաստաբան: Վերջինս ստանձնեց պաշտպանելու կատարված ծանր հանցագործության դեպքով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ որպես տուժողի իրավահաջորդիս շահերը: Երբեք մտքովս չէր կարող անցնել, որ Լիլիթ Մանասերյանը իրականում փաստաբան չէ և նա կարող էր երիտասարդ տղայի դաժան սպանության գործի հետ խաղալ: Նա իբրև փաստաբան իմ շահերը պաշտպանում էր 2015 թվականի փետրվարին, մինչդեռ փաստաբան է դարձել մոտ մեկ ամիս առաջ: Նախաքննության փուլի համար նա ինձանից պահանջեց 5000 ԱՄՆ դոլար: Մեծ դժվարությամբ նրան վճարեցի 2500 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած կեսը պայմանավորվեցինք վճարել ընթացում: Իսկ մինչև ընթացքին հասնելը Լիլիթ Մանասերյանը հաճախակի ինձանից լիազորագրեր էր վերցնում ու այս կամ այն փաստաբանին ներգրավում, ներկայացնելով, թե իբր «Լիվաման» միջազգային իրավաբանական գրասենյակի աշխատակազմից են, հենց որի տնօրենը ինքն է՝ Լիլիթ Մանասերյանը:

Երբ հասկացա և դա ամենահիմարին էլ պարզ էր, որ նա ընդամենը ձեռք էր բերում, ավելի ճիշտ ճարում էր այդ անձանց (ովքեր իմ պարագայում երեքն էին), կամ փորձաշրջան էին անցնում կամ էլ նրա էժան աշխատույժն էին:

Երեքն  էլ նույնիսկ չհասցրին ծանոթանալ գործին, քանի որ արագ վրա էր հասնում նրանց հեռանալու պահը», - նշում է Ռուզան Ադանալյանը:

Նրա խոսքով՝ Լիլիթ Մանասերյանի խաբեության պատճառով նյութական վնասներ կրելուց բացի էապես տուժել է նաև որդու սպանության գործը: Վերը նշվածի հետ կապված ՝որդեկորույս մայրը բացատրություն է պահանջել փաստաբանից, պահանջելով նաև 2500 ԱՄՆ դոլարը, սակայն Մանասերյանը հրաժարվել է այն վերադարձնել: «Փոխարենը բացահատվել է նրա իրական դեմքը… ինտերնետային կայքով տեղեկացա, որ Լիլիթ Մանասերյանը նախկինում խարդախության հոդվածով դատապարտված է եղել 2.5 տարի ազատազրկման, այս և այլ մանրամասների և նրա հանցավոր ոչ վաղ անցյալի վերաբերյալ նոր-նոր եմ միայն տեղեկանում…պարզվում է, որ ներկա պահին նա իր հին սխեմայով խաբել է շատ նոր քաղաքացիների, ովքեր դիմել են ոստիկանություն, մեծ մասն էլ դատական ատյաններ: Իր նմանօրինակ «փաստաբանական ծառայությունների» դեմ ոստիկանություն դիմած անձանց նկատմամբ մեկ այլ տեսակի հանցավոր գործողություններով է հաշվեհարդար տեսնում՝ ոստիկանությունից ուղիղ գնում է տուժած անձանց երեխաներին գտնում, նրանց զրպարտում, սպառնում… Լիլիթ Մանասերյանը բաց տեքստով ինչպես ինձ, այնպես էլ շատ տուժածների է հայտնում, թե իբր իր թիկունքին կանգնած է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իրենք ապրում են հարևանությամբ, ելնելով մտերմիկ հարաբերություններից՝ նա ի սրտե, անվճար, պարապում է ոստիկանապետի դստեր հետ: Նշվածի վերաբերյալ անձամբ հայտնել եմ ոստիկանության թեժ գիծ», - պատմում է սպանվածի մայրը:

Ըստ նրա՝ «Լիվաման » ՍՊԸ-ի տնօրենի արարքները, ակնհայտ խարդախությունները իրավապահների ուշադրության կենտրոնում են, սակայն որևէ պատժամիջոց չի ձեռնարկվել նրա նկատմամբ: « Լիլիթ Մանասերյանը ոչ միայն իր խարդախությամբ է վտանգավոր հանրության համար, այլ նաև իր հետագա ծավալած սպառնալիքներով: Մանասերյանի համար էական չէ ոչ տարիքը, ոչ էլ տեղի ունեցած դեպքը: Այնուամենայնիվ, ժողովուրդը պետք է տեղյակ լինի նրա արարքների մասին: Նրա նմաններն են լրացնում փաստաբանների շարքը և արատավորում նրանց անունը, սակայն նրանց շարքերում կան նաև իրենց գործի նվիրյալները: Առանց արտոնագրի եթե անում է նման խարդախություններ, պատկերացնում եմ ՝ արտոնագրով ինչեր կանի», - եզրափակել է Ռուզան Ադանալյանը: Երեկ փորձեցինք պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալ փաստաբան Լիլիթ Մանասերյանից: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց խոսել այս թեմայով, ավելին՝ սպառնաց, որ եթե առանց հիմնավորման որևէ բան տպագրվի ապա նա դատի կտա մեզ: Նշենք, որ Լիլիթ Մանասերյանը՝ ըստ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքի՝ արտանագիր ստացել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին, այսինքն՝ նա մոտ 4 ամիս է, ինչ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:

Ուշագրավ այլ նյութեր՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին