▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը տանն է

Հայազգի հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի մամուլի խոսնակ Նատալիա Կորնեևան հերքել է այն լուրը, թե դերասանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ջիգարխանյանի մամուլի քարտուղարի խոսքով՝ դերասանի մոտ սեզոնային գրիպ է, և այժմ նա գտնվում է տանը։Այս մասին հայտնում է РЕН-ТВ-ն:

«Արմեն Բորիսովիչի մոտ սեզոնային գրիպ է: Նա այժմ գտնվում է տանը»,- հայտնել է մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ LifeNews-ը հայտնել էր, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը սրտի շրջանում գանգատներով երեկ հոսպիտալացվել է Մոսկվայի սրտաբանական  հիվանդանոցներից մեկը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին