▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս»-ում նկարահանվելը՝ անսպասելի անակնկալ Մարինկա Խաչատրյանի համար

Blognews.am-ը գրում է. Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը մարտի 14-ից նոր կերպարով կտեղափոխվի «Ֆուլ հաուս»՝ մի տան մեջ բնակվելու Անի Երանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Գոռ Հակոբյանի և Գրիգոր Դանիելյանի հերոսների հետ:

Մարինկան կայքի հետ զրույցում խոսել է իր նոր կերպարի մասին ու պատմել, թե ինչ ոգևորված է նոր նախագծով:

«Ես նայում էի «Ֆուլ հաուսը» ու շատ էի սիրում: Երբ կարդում էի Մենչի հարցազրույցը, որում ասել էր, որ սիթքոմում 2 նոր կերպար է ավելանալու՝ աղջիկ և տղա, անգամ չէի պատկերացնում, որ այդ աղջիկը կարող եմ  ես լինել: Շատ ուրախացա, որ ինձ առաջարկեցին խաղալ այս կերպարը: Անկեղծ, շատ անսպասելի անակնկալ էր: Ես մտածում էի՝ երևի քասթինգ կլինի,  հնարավոր է՝ ես չլինեմ, բայց շատ ուրախ եմ, որ հաստատվեց մասնակցությունս,- ասել է Մարինկան ու հավելել, որ նախագիծը հաջողած է, ինքը շատ սպասելիքներ ունի: -Հեռուստադիտողների սերը միշտ զգացել եմ, բայց կարծում եմ, որ այս կերպարից հետո ինձ ավելի շատ կսիրեն:Հասկանում եմ, որ դա նաև ինձանից է կախված, ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ընտրությունը»:

Դերասանուհին առաջին անգամ է նկարահանվելու հումորային նախագծում: Նա շեշտել է, որ այս անգամ իր բոլոր կերպարներից տարբերվող դեր է խաղալու: Նա մարմնավորելու է Տաթևի քույրիկին, ով եկել է Ղարաբաղից:

«Կերպարս ազատ, աշխույժ աղջիկ է, սիրում է գնալ փաբեր, ընկերուհիների հետ լինել էստեղ-էնտեղ: Ահավոր աշխույժ կերպար է, միշտ իրենց տանն է, իրենց հետ: Քույրիկիս ու Լիկայի հետ լավ եմ, սակայն տղաների հետ… ինչպես աղջիկները, այնպես էլ ես»,- ասել է Մարինկան ու հավելել, որ իր կերպարը ստեղծում է նոր խնդիրներ:

Անդրադառնալով հոնորարների աճին՝ Մարինկան նշել է, որ դրանք նկատելիորեն աճել են, սակայն տարբեր նախագծերում հոնորարի  չափը տարբեր է:

«Ինձ հարմար է այն գումարը, որն ինձ առաջարկվել է: Բնականաբար, կարևորում եմ հոնորարը, քանի որ աշխատում եմ, չեմ քնում, սակայն ինձ համար առավել կարևոր են կերպարն ու նախագիծը»,- եզրափակել է նա:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին