▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Հասմիկ Կարապետյանն ու նրա ամուսինը պատրաստվում նշել Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ի երեկոյան  Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը:  Ըստ ազգային սովորության՝ հայկական ընտանիքները, նորապսակներն ու նշանվածները տոնի ընթացքում կրակ են վառում և թռչում վրայով: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։

 

Asekose.am-ը այս թեմայի շուրջ խոսելու նպատակով կապ հաստատեց հայտնի երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս այս տարի օրինականացրել է իր հարաբերություններն:

 

Եկեղեցուց հայրս կրակ կբերի...

Այնպես չէ, որ շատ մեծ շուքով ենք նշելու տոնը, սակայն որոշել ենք, որ եկեղեցուց հայրս կրակ պետք է բերի, որից հետո  ես և Շանթը պետք է ցատկենք կրակի վրայով: Առաջին օրինականացումը կլինի Տյառնընդառաջին: Իր մեջ այս տոնը որոշակի խորհուրդ ունի. ասում են, երբ երիտասարդ զույգը ցատկում է կրակի վրայով, բոլոր բացասական երևույթները վերանում են: Չեմ կարող ասել, որ ամբողջովին հակված եմ հավատալու, բայց, այնուամենայնիվ, մեր տոնն է, որն արժե նշել:

 

Արարողության ավանդական մյուս մասը, կարծում եմ, չենք պահպանի...

Ընտանեկան տոն է լինելու, քանի որ, ցավոք սրտի, դեռևս ընկերական շրջապատից որևէ հրավեր չենք արել:  Կլինի կրակը, բայց արարողության ավանդական մյուս մասը, կարծում եմ, չենք պահպանի, քանի որ մեզ մոտ այդ տոնը մի փոքր սիմվոլիկ բնույթ է կրում՝ այդքան մեծ նվիրումով չենք մոտենում:

 

Դեռ չեմ հասցրել որևէ անակնկալ պատրաստել...

Դեռևս խորհրդանշական նվեր չեմ պատրաստել Շանթի համար, քանի որ մենք այս պահին գտնվում ենք Գյումրիում: Ես համերգի եմ պատրաստվում Գյումրիի ջազ ակումբում, այդ պատճառով էլ չեմ հասցրել որևէ բան պատրաստել: Կարծում եմ, որ պարտադիր պայման չէ, որ  անակնկալը լինի վաղը, երկուսիս կողմից էլ այն կլինի մի փոքր ավելի ուշ:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին