▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշտապես խուսափել եմ անձնականիս վերաբերող հարցերից, սակայն այսօր ուզում եմ վերջակետ դնել. Շուշան Երիցյան

shabat.am-ը գրում է. Վաղը փետրվարի 14-ն է՝ սիրահարների սիրելի տոներից մեկը: Թեպետ, Սուրբ Վալենտինի օրը հիմնականում նշում են կաթոլիկները, բայց մենք՝ հայերս նույնպես այս օրը նվերներ ենք մատուցում մեր սիրելիներին և, իհարկե սիրո խոստովանություններ անում:
Տոնի հետ կապված shabat.am-ը զրուցել է հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի հետ:
 
-Շուշան, Սուրբ Վալենտինը, թեպետ հայկակն տոն չէ, բայց մենք ևս սիրում ենք տոնել այն: Դու ինչպե՞ս ես վերաբերվում տոնին, նշո՞ւմ ես.
-Ես ինքս տոնում եմ Սուրբ Սարգսի տոնը, սակայն դեմ չեմ, երբ մարդիկ նշում են նաև Վալենտինի օրը: Մեր կյանքում դժվարություններն ու հոգսերը այնքան շատ են, որ տոնելու առիթներ ինչքան շատ լինեն, այնքան լավ:
-Ո՞րն է ամենատպավորիչ նվերը, որ երբևէ ստացել ես այս տոնի հետ կապված.
-Առհասարակ ամենալավ նվերը հոգատարությունն ու մարդկային ջերմությունն է, իսկ նյութական ինչ որ բան հիմա առանձնացնել չեմ կարող, դրանք երկրորդական են:
 
-Պարզ է, որ նվերներ հաճախ ես ստանում, իսկ ինքդ սիրո՞ւմ ես նվիրել ու ի՞նչ.
 
-Նվերներ ընտրելիս փորձում եմ տվյալ մարդուն պիտանի բան նվիրել և ոչ թե ուղղակի նվիրելու համար: Նաև հաճախ հարցնում եմ, թե ի՞նչ կնախընտրեր տվյալ անձնավորությունը: Կարևորը ամեն մի քայլս սրտանց ու անկեղծ եմ անում:
-Երկար ես պատրաստվո՞ւմ տոնին
-Ավելի շատ հոգեպես եմ տրամադրվում, ավելի դրական ու ջերմ լիցքերով եմ լցվում:
-Ինչպե՞ս ես պատրաստվում տոնը նշել այս տարի
Ինչպես մնացած տարիներին այ տարի ևս տոնը նշելու եմ ընկերներիս հետ, որոնք դեռ չեն գտել իրենց կեսերին, բայց դե դա չի խանգարում, որ մենք էլ ուրախանանք և առհասարակ սերը շատ գլոբալ է ինձ համար: Մշտապես սիրահարված եմ կյանքին:
-Գիտենք, որ ընտրյալ ունես, ի՞նչ ես պատրաստվում նվիրել նրան
-Մշտապես խուսափել եմ անձնականիս վերաբերող հարցերից, սակայն այսօր ուզում եմ վերջակետ դնել… Ես ընտրյալ չունեմ
-Ինչպիսին պետք է լինի տղամարդը, որ գրավի քո սիրտը
-Տարիների հետ պատկերացումները փոխվում են, ավելի ռեալ ես սկսում նայել: Պետք է լինի կայացած, հասուն և ուժեղ անհատականություն, որպեսզի համահունչ լինի իմ տեսակին և ես՝ ինձ ինչ-որ տեղ կարողանամ գոնե թույլ սեռի ներկայացուցիչ զգալ: Պետք է չունենա ոչ մեկից կախվածություն (բացառության կարգով միայն ինձնից): Եվ կարևոր չէ, թե ինչքան բան կարող ես անել ինքդ քեզ համար, հոգատարությունը միշտ հաճելի է:
-Ինչ պլաններ ունես ապագայի հետ կապված
Իմ կյանքում նոր և շատ պատասխանատու փուլ է սկսվել: Ուժերս փորձում եմ թատրոնում, շուտով պատրաստ կլինի նոր հաղորդմանս տաղավարը, հանդես կգամ նոր հեռուստասերիալում: Այս ամենի հետ մեկտեղ իմ առաջին բիզնեսն է բացվում: Հաճախում եմ մարկետինգի դասընթացների, կարդում եմ բիզես գրքեր:
Եթե մի բան սկսում եմ՝ այն պետք է անպայման հաջողվի, ես դրա համար ջանք ու եռանդ չեմ խնայի: (Նշենք, որ մոդելը պատրաստվում է Mira Sezar բրենդը ներմուծել Հայաստան):
Նոր անակնկալներ լինելու են դեռ, բայց փակագծերը չեմ կարող բացել:
-Իսկ ինչ կկամենաս երկրպագուներիդ սիրո օրվա կապակցությամբ:
-Բոլորին մաղթում եմ գտնել իրենց իսկական սիրուն, սիրել ու սիրված լինել, քանի որ առանց սիրո կյանքն անիմաստ է:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին