▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջնորդները». ամերիկյան արտադրության հայկական սերիալի մեկնարկը՝ երկուշաբթի

 

Երկուշաբթի՝ փետրվարի 15-ից  «Արմենիա» հեռուստաընկերությունը աշխարհահռչակ նախագծեր ստեղծող և մեծ լսարան ունեցող Endemol ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության՝ «Վայթ Մեդիա»–ի հետ համատեղ հայ հեռուստադիտողին կներկայացնի «Առաջնորդները» հեռուստասերիալը:
Ամենապահանջված ու ամենավարկանիշային ավելի քան 3000 ձևաչափ և 38 հազար ժամ հեռուստատեսային արտադրանք. հեռուստապրոդյուսերական ամենախոշոր ընկերություններից մեկի նախագծերը ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: 
«Արմենիա» հեռուստաընկերության հետ համագործակցությունը սկսվեց 10 տարի առաջ:
«Դիլ կամ նո դիլ» միջազգային ձևաչափը Հայաստան մտավ 2006-ի նոյեմբերին: Այն ցուցադրելու բացառիկ իրավունքն «Արմենիա» TV-ինն էր և տարիներ անց գործակցությունը շարունակվում է նոր ձևաչափում՝ «Առաջնորդներ»-ով: 
«Առաջնորդները» բազմամասանոց հեռուստասերիալը 2015-ին սկսել է նկարահանել   Միացյալ Նահանգներում գործող և հեռարձակող ՊանԱրմենիան TV-ն՝ հատուկ ամերիկահայերի համար: 
Մեկ տարի անց հեռուստասերիալի համաշխարհային հեռարձաման  իրավունքը ստացավ հենց ԱՊՀ երկրներում Endemol ընկերության ներկայացուցիչ «Վայթ Մեդիան»:
«Առաջնորդները» հեռուսատասերիալի ցուցադրությունն Հայաստանում ձեռք բերեց «Արմենիա» հեռուստաընկերությունը: Սցենարի հեղինակ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը վստահ է, որ «Առաջնորդները» տարբեր է իր գրած նախորդ սերիալներից:
Ի դեպ, Դիանա Գրիգորյանն էլ մարմնավորել է  հեռուստանովելում
գլխավոր հերոսուհու ՝ Ադանեի կերպարը: 
Դերասանական կազմը ծանոթ է հեռուստադիտողին՝ Ալբերտ Սաֆարյան, Արա Դեղտրիկյան, Արտաշես Ալեքսանյան, Աիդա Բաբաջանյան Դավիթ Թադևոսյան...
Իրադարձությունների կտրուկ և արագ զարգացում, ով է իրական առաջնորդը, և ով է խաղում: Անցյալի մութ ու արյունոտ էջեր, որոնք կարող են վտանգել ներկան: Ինչպիսին կլինի հանգուցալուծումը՝ միայն սցենարիստը գիտի: 
Հիշեցնենք, որ «Արմենիա» TV-ն և «Վայթ Մեդիան» Հայաստանում «Առաջնորդները»-ի մեկնարկը կտան փետրվարի 15-ին: Հեռուստանովելի հերոսներն էկրաններին կհայտնվեն, կզարմացնեն ու կառաջնորդեն հեռուստադիտողին երկուշաբթիից-ուրբաթ:
Նշենք, որ Endemol ընկերության են պատկանում նաև համաշխահային ճանաչում ունեցող այնպիսի հեռուստանախագծեր, ինչպիսիք են «Մեծ եղբայր»-ը, »Շեֆ խոհարար»-ը, «Աստղերի ակադեմիա»-ն, «Դաժան խաղեր»-ը, «Կղզին»... ընկերությունն աշխատում է մոտ 400 հեռուստաընկերությունների ու պրոդյուսերների հետ:

Երկուշաբթի օրվանից «Արմենիա» հեռուստաընկերությունն  աշխարհահռչակ նախագծեր ստեղծող և մեծ լսարան ունեցող Endemol ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության՝ «Վայթ Մեդիա»–ի հետ համատեղ հայ հեռուստադիտողին կներկայացնի «Առաջնորդները» հեռուստասերիալը:
Endemol-ին են պատկանում աշխաարհում  ամենապահանջված ու ամենավարկանիշային ավելի քան 3000 ձևաչափ և 38 հազար ժամ հեռուստատեսային արտադրանք. հեռուստապրոդյուսերական ամենախոշոր ընկերություններից մեկի նախագծերը ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: 
Ընկերության և  «Արմենիա TV»-ի   հետ համագործակցությունը սկսվել է 10 տարի առաջ՝ «Դիլ կամ նո դիլ» միջազգային ձևաչափի հայաստանյան  ցուցադրության բացառիկ իրավունքով և այժմ՝ տասը տարի անց գործակցությունը շարունակվում է նոր ձևաչափով՝ «Առաջնորդներ»-ով: 

Նշենք, որ «Առաջնորդները» բազմամասանոց հեռուստասերիալը 2015-ին սկսել է նկարահանել   Միացյալ Նահանգներում գործող և հեռարձակող ՊանԱրմենիան TV-ն՝ հատուկ ամերիկահայերի համար, իսկ մեկ տարի անց հեռուստասերիալի համաշխարհային հեռարձակման  իրավունքը ստացել է  հենց ԱՊՀ երկրներում Endemol ընկերության ներկայացուցիչ «Վայթ Մեդիան»:
Հայաստանում «Առաջնորդները» հեռուսատասերիալի ցուցադրության իրավունքը  ձեռք է բերել  «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Սցենարի հեղինակ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը վստահ է, որ «Առաջնորդները» տարբեր է իր գրած նախորդ սերիալներից: Սցենարում՝ իրադարձությունների կտրուկ և արագ զարգացում է, անցյալի մութ ու արյունոտ էջեր, որոնք կարող են վտանգել ներկան... Իսկ, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը՝ միայն սցենարիստը գիտի: 
Ի դեպ, Դիանա Գրիգորյանն էլ մարմնավորել է  հեռուստանովելում գլխավոր հերոսուհու ՝ Ադանեի կերպարը: 
Դերասանական կազմը նույնպես  ծանոթ է հեռուստադիտողին՝ Ալբերտ Սաֆարյան, Արա Դեղտրիկյան, Արտաշես Ալեքսանյան, Աիդա Բաբաջանյան Դավիթ Թադևոսյան...

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Արմենիա» TV-ն և «Վայթ Մեդիան» Հայաստանում «Առաջնորդները»-ի մեկնարկը կտան փետրվարի 15-ին: 

Նշենք, որ Endemol ընկերությանն  են պատկանում նաև համաշխահային ճանաչում ունեցող այնպիսի հեռուստանախագծեր, ինչպիսիք են «Մեծ եղբայր»-ը, »Շեֆ խոհարար»-ը, «Աստղերի ակադեմիա»-ն, «Դաժան խաղեր»-ը, «Կղզին»... Ընկերությունն աշխատում է մոտ 400 հեռուստաընկերությունների ու պրոդյուսերների հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին