▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն, ի վերջո, «մեռնելու են» նախանձից

Գնալով համոզվում եմ,որ  կռիվը կարող է նաև ուրիշ ճակատում լինել ու զենքն էլ կարող է լեզուն և հումորը լինել: 

Բայց դե այս կռվում էլ մենք նախահարձակ չենք` մենք մեր գործն ենք անում, իսկ հակառակորդ, որ միշտ նախանձել է մեր պատմությանը, լեզվին,  հողին, հիմա էլ նախանձում է մեր հումորի:

Ու հարյուր տոկոսով սխալ են այն հոռետես մտքերը, թե մենք երբեմն  պարտվում ենք քարոզչական պատերազմում: Ոչ,  հաղթում ենք, բայց իհարկե, ոչ թե շնորհիվ նախարարությունների ու լոբբիստական կազմակերպությունների, այլ աշխատասեր ու տաղանդավոր  հայ  երիտասարդների` ռուսական մեդիադաշտում ու շոու բիզնեսում  իրենց ուժերով հաջողությունների հասած ու բարձունքներ գրաված Արթուր Ջանիբեկյանի ու Գարիկ Մարտիրոսյանի:

Ու չափազանցված չեն այս խոսքերը, քանի որ նրանց  նկատմամբ ադրբեջանցիների «խանդ»-ի ու նախանձի դրսևորումները չեն դադարում:

Մեկ նրանց անհանգստացնում է Գարիկ Մարտիրոսյանի կողմից՝ Հայոց Ցեղասպանությունը «գովազդելու» ակտիվ գործունեությունը, մեկ այն փաստը, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված Comedy Club-ի  հայ տղաները վայելում եմ Ռուսաստանի ու նախկին ԱՊՀ երկրների հարյուր միլիոնավոր հեռուստադիտողների սերն ու համակրանքը:

Նույն «մռմռոց»-ն ադրբեջանական մամուլում բոլորովին վերջերս էր ու նախանձի  հիմնական պատճառն այն էր, թե ինչու ադրբեջանցի երիտասարդները, որոնց վրա միլիարդատեր հայրիկներն ու նավթային ընկերությունները մեծ փողեր են ծախսել նախկինում և հիմա` չեն կարողանում նույն «էֆեկտը» ստանալ ռուսական մեդիադաշտում ու հասարակական կյանքում, ինչպես հայերը:

Ադրբեջանցիները երևի չեն հասկանում, որ հաջողության հիմնական գրավական  ոչ թե  ընդդեմ գործ անելն է,այլ` հանուն...սկսած հանուն լավ հումորից մինչև հանուն ազգի:

Ադրբեջանցիները չգիտեն երևի, որ եթե  փորձում են գործել նախանձից դրդված` չես հաջողում, մանավանդ, եթե  նախանձիդ կեսի  չափ  տաղանդ չունես:

Իսկ նախանձը, ինչպես հայտնի է, սպանում է, այնպես որ` որքան էլ տարօրինակ հնչի` ադրբեջանցիներն, ի վերջո,  «մեռնելու են»  Comedy Club-ի  հայ տղաների հանդեպ ունեցած նախանձից:

Իսկ մեր տղաները շարունակելու են իրենց լուրջ գործը`հումորով ու անթաքույց քարոզչությամբ, որի վրա պետությունները միլիոնավոր դոլլարներ են ծախսում:

Մենք տղաներին չենք վճարում, սակայն նրանք ունեն մեր սերը, համակրանքը, հարգանքն ու վստահությունը:

 

Հեղինակ`

Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին