▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանի որդու և Աննա Ավանեսյանի հարսանիքը՝ շուտով

Իրավունք թերթի կայքը գրում է, որ  հունվարի 15-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Memorial» հիվանդանոցում  աղիքային քաղցկեղի վիրահատության ենթարկվելուց հետո՝ այսօր արդեն 71-ամյա ՀԱԿԿ հին կաղնին` Լ. Տեր-Պետրոսյանը, կրկին հայրենիքում է ու բավական առողջ տեսք ունի` ՀԱԿԿ ակտիվի առաջնորդ դառնալու երազանքները հօդս ցնդեցնելով եւս մի 20 տարով, ինչպես երաշխավորել են նրա բժիշկները` վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը եւ ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը:

Ի դեպ, ՀԱԿԿ-ում դժվար է հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում, բայց Լ. Տեր-Պետրոսյանի տանը հաստատ նախահարսանեկան իրարանցում է: Այլեւս ոչինչ չի խանգարում ՀԱԿԿ առաջնորդի որդուն` Դավիթ Տեր-Պետրոսյանին ամուսնանալ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որոնք հարսանեկան արարողությունը հետաձգել էին ավագ Տեր-Պետրոսյանի վիրահատության պատճառով:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին