▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ վերաբերում է Վալենտինի սեռական կողմնորոշմանը, խիզախորեն կարող եմ ասել, որ...

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր խոսքն է ուղղել Վալենտինի օրվա դեմ արտահայտվողներին ու գրել հետևյալը.

«Հակավալենտինի տոնի ըմբոստներ,

Ես կարող եմ բազմաթիվ տոներ նշել, որոնք օտարածին են։ Սկսած Մարտի 8-ից մինչև Հելոին։Իսկ Սուրբ Սարգիսի տոնը՝ կարծեմ նրանց համար է, ովքեր դեռ կողակից չունեն և պետք է այդ գիշեր ուտեն աղի բլիթ, որպեսզի տեսնեն իրենց ապագա ընտրյալին։

Իսկ ինչ վերաբերում է Վալենտինի սեռական կողմնորոշմանը, խիզախորեն կարող եմ ասել, որ այսօր քաղաքում(սրճարաններում , փողոցներում , այգիներում ) տեսա միայն շատ գեղեցիկ (տղա և աղջիկ ) զույգեր։Ավելին ասեմ, Վալենտինները եղել են երեքը և դեռ պարզ չի թե այս տոոնը նրանցից ում է վերագրվում։...շատ սիրուն էր , գեզեցիկ էին հայ աղջիկները՝ ծաղկեփունջները ձեռքներին , երջանիկ էին զույգերը և սիրով էր լցված քաղաքը։

Հետո ինչ վատ ա է ախր , մեզնով ենք արել ,ոնց Քեֆներս տալիսա նշում ենք։  Ինչքան սիրո և ուրախության առիթ կա պետք է բաց չթողնել , թե չե դարերով Ամանոր պիտի նշենք ու տխուր օրեր հիշատակենք։ Տեղից էլ ցավն ու դարդն անպակաս ա։ Մեկ մեկ էլ ուրախանանք էլի , ինչ կլինի?Կարելիա?»:

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին