▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակում նկարահանվել են Արցախում զոհված տղաների մայրերը. Սոնա Ռուբենյան

Տեսահոլովակում նկարահանվել են Արցախում զոհված տղաների մայրերը. Սոնա Ռուբենյանը պատմում է «Մայրիկ» երգի մանրամասները

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի ՍոնաՌուբենյանը մեզ հետ զրույցում պատմել է «Մայրիկ» տեսահոլովակի ստեղծման մանրամասների մասին:

«Այս երգը ստեղծվել է դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին: Ինձ շատ հարազատ մարդու մայրիկի համար գրվեց այն, երաժշտությունը ես հեղինակեցի, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը: Այս երգն ինձ համար սովորական ու հերթական երգերից մեկը չէր, այն շատ կարեւոր ու խորը նշանակություն ուներ ինձ համար, այս երգի մեջ յուրաքանչյուրը կգտնի իր մորը: Միշտ ուզել եմ, որ այն երկար կյանք ունենա, իսկ երգերը երկար կյանք են ունենում տեսահոլովակով: Պետք է ասեմ, որ շատ երկար էի մտածել այս երգի տեսահոլովակի մասին, մտովի ծրագրեր էի գծել եւ մարտի վերջին այն արդեն պետք է նկարահանվեր, որպեսզի ապրիլի 7-ին նվիրեի բոլոր մայրերին, բայց ապրիլի սկզբին տեղի ունեցավ չարաբաստիկ արցախյան քառօրյա պատերազմն ու ծրագրերս ամբողջովին փոխվեցին: Ապրիլի 3-ին ես որոշեցի, որ մինչ այդ մտածված սցենարն ուղղակի ջնջված է եւ ես ուզում եմ, որ այս երգը նվիրեմ հենց հերոսներ ծնող հայ մայրերին, շեշտեմ՝ ոչ միայն մեր զոհված տղաների, այլ նաեւ այսօր սահմանում կանգնած մեր տղաների մայրերին,- նշեց Սոնան ու պատմեց, որ տեսահոլովակը գաղտնի են իրականացրել:

 

«Ես չցանկացա այս տեսահոլովակիս համար դիմել ծնողներիս օգնությանը, ավելին՝ նրանցից գաղտնի ես, փեսացուս՝ Վահագնը, քույրս, եղբայրս ու ընկերներս ձեռնամուխ եղանք, որ երգն անմիջապես ունենա համապատասխան տեսահոլովակ: Ռեժիսորը Արմեն Փիրի Մասիհին է, նա կարողացավ գտնել երգին համահունչ վայր՝ Լեւոն պապի քարանձավը, որտեղ եւ մեկ օրում նկարահանվեց տեսահոլովակս»:

Պատմելով տեսահոլովակի հերոսուհիների մասին՝ Սոնան նշեց, որ բոլորն իրական հերոսների մայրեր են.

«Մեր համատեղ որոշումն էր, որ այս կարեւոր երգն ունենա իրական հերսուհիներ: Տեսահոլովակում նկարահանվել են 90-ակններից մինչեւ 2014-թթ-ին Արցախում զոհված տղաների մայրերը, որոնց աչքերի մեջ խորը ցավի ու թախծի հետ միասին ապրելու մեծ ուժ կար: Նրանց երեխաները կարող էին հիմա իրենց կողքին լինել, բայց նրանց հերոս տղաների շնորհիվ մենք ապրում ենք ու այլեւս երբեք  չի կարելի մտածել սեփական անձի ու շահերի մասին:  Իսկ վերջում փոքրիկ Նարեկը՝ Ազատ Ասոյան եղբայրը, ով Ազատի մահից հետո է ծնվել, իր ներկայությամբ շարունակվող կյանքն ու մեր նոր հերոսներին է խորհրդանշում»,- նշեց Սոնան՝ պատմելով, որ հերոսների մայրերին դժվարությամբ է առաջարկել նկարահանվել իր տեսահոլովակում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին