▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք էլ չեմ երգել աստղաբաշխական գումարների դիմաց. Լայանա

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝
Ես երբեք էլ չեմ երգել աստղաբաշխական գումարների դիմաց. Լայանա

Life.panorama.am-ը զրուցել է Լայանայի հետ: Երգչուհին խոսել է էկրանային լռության պատճառների, հայկական շոու բիզնեսում տիրող լռության եւ բալիկի մասին:

-Լայանա, արդեն երկար ժամանակ է, ինչ ստեղծագործական նորություններ չունեք, ինչո՞վ եք այս ընթացքում զբաղված:

-  Այո, մեկ տարուց ավելի է, ինչ այսպես ասած լռել եմ՝ չներկայացնելով նոր երգեր ու հետեւաբար նաեւ տեսահոլովակներ, չհաշված «Գոհար» սիմֆոնիկ երգչխմբի հետ հյուրախաղերը, որոնք կայացան Բեյրությում: Այժմ անգործ չեմ, աշխատում եմ երկու երգերի վրա, որոնք հուսամ շուտով հնարավորություն կունենամ ներկայացնել:

-Իսկ ե՞րբ սպասենք կոնկրետ քայլերի:

- Ցավոք մեր երկրում դեռեւս լարվածություն է տիրում ու այս օրերին բոլորիս մեկ բան է միայն հուզում՝ հանկարծ ու հանկարծ պատերազմ չլինի, էլ մահ չլինի ու վերջնականապես խաղաղություն հաստատվի: Պատկերացրեք վերջին մեկ ամսում նույնիսկ չեմ կարողանում մտածել գործնական քայլերի մասին: Երբ ունես բալիկ, ընտանիք, մենակ չես, սկսում ես մի տեսակ ուրիշ կերպ մտածել, արդեն մենակ քո գոյության, քո առողջության մասին չես մտածում, նույնիսկ ընդհակառակը, սկսում ես ամենավերջինը քո մասին  մտածել: Ինչեւէ, հուսամ ամեն ինչ լավ կլինի ու շատ շուտով կոնկրետ քայլերով կներկայացնեմ աշխատանքներիցս գոնե մեկը:

-Վերջին շրջանում մեր երգիչ-երգչուհիները շատ պասիվ են սկսել աշխատել, դա ինչի՞ հետ եք կապում, գուցե ոլորտն է անհետաքրքրացել:

-  Այս, խնդիրը մեկ հիմնավորում ունի՝ բառի բուն իմաստով մեր երկրում համապատասխան շուկա չունենք: Այլեւս անցած տարիների նման չէ, կարծես թե բոլորն են պասիվացել, ինչը շատ վատ է: Արվեստն այն ոլորտն է, որը միշտ հետաքրքիր է, բայց հիմա լռության տենդենց կա, ինչը կարծես արդեն շատ է երկարում:

-Շատ երգիչ-երգչուհիներ երգում են նաեւ կորպորատիվ երեկոների ժամանակ ու հաճախ քննարկվում են այն աստղաբաշխական գները, որոնց պայմաններում միայն կարող ենք նրանց տեսնել երեկույթներին: Ձեր դեպքում եւս թվերն աստղաբաշխակա՞ն են:

-  Այո, ես էլ եմ լսել այդ աստղաբաշխական թվերի մասին: Չգիտեմ, ինչքանո՞վ են դրանք ռեալ ու իրական եւ արդյոք այսօր կան նման գումարներ վաստակողներ: Ամեն դեպքում, ես երբեք էլ չեմ երգել աստղաբաշխական գումարների դիմաց ու դրա համար գուցե կան պատճառներ, բայց  այդ պատճառները ես չեմ էլ փնտրում, քանի որ ամեն մարդ վաստակում է այնքան, ինչքան կարող է:

-Վերջին շրջանում տենդենց կա՝ երգչուհիները որպես դերասանուհիներ են ներկայանում, Ձեր ամուսնուն էլ փոքրիկ դերով տեսել ենք սիթքոմներից մեկում, գուցե դուք էլ առաջիկայում որպես դերասանուհի ներկայանաք:

- Այո, տարիներ առաջ լուսահոգի Սուրեն Թադեւոսյանի «Փախուստ բանտից» հեռուստասերիալում ես էլ եմ հանդես եկել որպես դերասանուհի: Հիմա էլ հաճախ եմ առաջարկներ ստանում, բայց դեռեւս չեմ ընտրել համապատասխան մի բան:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին