▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկա Մարտիրոսյանը՝ 2-րդ անգամ մայրանալու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է, որ պարի միջազգային օրվա կապակցությամբ զրուցել է «Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար, պարուհի Վիկա Մարտիրոսյանի հետ:

«Շնորհավորում եմ առաջին հերթին իմ պարուսույցներին, իմ սաներին, հետո նաև իմ կոլեգաներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սա մեր տոնն է, որն ամեն տարի պարուհիներով մեծ ուրախությամբ ենք նշում: Այս օրը ես անցկացնում եմ աշխատավայրում՝ հենց աշխատելով միմյանց շնորհավորում ենք ու մաղթում ստեղծագործական մեծ հաջողություններ: Ի դեպ՝ ուզում եմ շնորհավորել նաեւ հայրիկիս ու մայրիկիս, որոնց պարի հանդեպ մեծ սիրո ու նվիրումի շնորհիվ ես էլ ընտրեցի պարի ուղին»:

Վիկա Մարտիրոսյանը համարում է, որ պարի հանդեպ իր սերը փոխանցվել է ժառանգաբար, նրա խոսքով, ուրախ կլինի, եթե իր երեխաների դեպքում էլ ժառանգականության գործոնն աշխատի.

«Ես ծնողներիցս ժառանգեցի այս արվեստի հանդեպ սերը, որը հետագայում կրկնապատկվել է աշխատանքով: Շնորհակալ եմ ծնողներիս ինձ համար լավ օրինակ լինելու համար, շատ ուրախ կլինեմ, որ երեխաներս էլ հետագայում ընտրեն այս ուղին, բայց եւ երբեք նրանց չեմ ուղղորդի դեպի պարարվեստ. Եթե ապագայում նրանք չցանկանան ընտրել պարը, երբեք չեմ ստիպի: Իմ պարագայում էլ ծնողներս թողել են իմ ընտրությանն ու ես  ընտրեցի պարը, ես ինքս նրանց ստիպեցի, որպեսզի ինձ տանեն բալետի դասերի եւ հետագայում էլ իմ նախաձեռնությամբ արմատներ գցեցի այս արվեստում»,- պատմել է պարուհին ու ավելացրել.

«Պարելիս ես արտահայտում եմ իմ ողջ զգայական աշխարը, պարն ինձ օգնում է լիցքաթափվել, միայն լավ էներգիա ստանալ ու փոխանցել: Անգամ սրտնեղած իրավիճակում պարի միջոցով ես մոռանում եմ ամեն ինչ: Պարը միջոց է, որն ինձ օգնում է ավելի գեղեցիկ ապրել»:

Վիկա Մարտիրոսյանը կայքի հետ զրույցում խոսել է նաև երկրորդ անգամ մայրանալու մասին:

«Ինչպես առաջին փոքրիկիս դեպքում, այնպես էլ երկրորդի դեպքում ես շարունակում եմ հղիության ողջ ընացքում աշխատել ու ստեղծագործել: Հուսամ այսպես էլ կշարունակվի և ոչ մի խնդիր չի լինի: Ավելին՝ բալիկս պետք է ծնվի հուլիսին, միաժամանակ այդ ամսին ես իմ սաների հետ հաշվետու համերգ ունեմ նախատեսած, որն անպայման պետք է իրականացնեմ, այնպես որ, որդուս ծնունդից անմիջապես հետո կանցնեմ աշխատանքի»,- նշել է Վիկան:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին