▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառօրյա պատերազմի հերոսների ընտանիքները՝ «Երևանն է խոսում»-ի տաղավարում

Blognews.am-ը գրում է. Մեկուկես հեռուստասեզոնի դադարից հետո Արտակ Վարդանյանն ամեն շաբաթ «Երևանն է խոսում»-ի տաղավարում կրկին կբարձրացնի հանրությանը հուզող խնդիրներ։ Այսօր՝ ժամը 23։15-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի թոք շոուի նոր եթերաշրջանը։ Նոր տաղավար, նոր քննարկումներ և նոր մոտեցում. Արտակ Վարդանյանը խոստանում է, որ «Երևանն է խոսում»-ը նոր որակ է բերելու։

«Ցանկացած հաղորդավարի համար մեծագույն պատասխանատվություն է շաբաթը 1 անգամ վարել թոք շոու, որը պետք է քննարկի շաբաթվա կամ, առհասարակ, տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր խնդիրները և ամփոփիչ լուծում տա դրան։ Հիմքում նաև խնդիրը ներկայացնող ռոպորտաժներ են լինելու։ Այսուհետև «Արմնյուզը» շաբաթ երեկոյան դառնում է համընդհանուր քննարկման հեռուստահարթակ, որտեղ շաբաթվա վերջին ավելի սթափ կփորձենք ինչ-որ հարցեր բարձրացնել և տալ դրանց լուծումները։ Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է»,- կայքի հետ զրույցում ասել է Արտակը։

Հաղորդավարը նշել է, որ այսուհետև չեն քննարկելու կենցաղային բնույթի թեմաներ։ «Քննարկելու ենք թեմաներ, որոնք անհրաժեշտ են հանրությանը։ Այս անգամ շեշտը դրվելու է ոչ թե վեճի թեժության, այլ բովանդակության վրա։ Այսուհետև մենք չենք ցանկանում ստեղծել ավելորդ սկանդալներ և ինտրիգներ, որպեսզի հաղորդման վարկանիշը բարձրանա, որովհետև հաղորդումը ճանաչված է և ունի իր հեռուստադիտողների բանակը։ Ուզում ենք ներկայանալ պատրաստված, խելացի մոտեցումներով և ինչ-որ հարցի լուծումներ տրվող թեմաներով»,- նկատել է նա։

«Երևանն է խոսում»-ի առաջին հաղորդման ժամանակ ստեղծագործական անձնակազմն անդրադարձել է քառօրյա պատերազմում զոհված հերոս զինվորներին։ Տաղավարում հյուրընկալվել են զինծատայողներից Քյարամ Սրոյանի, Աղասի Ասատրյանի, Վրեժ Սարգսյանի, Հարություն Աբրահամյանի ծնողները, իսկ աուդիտորիայում նստած են եղել նրանց հարազատները։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը չի կարողացել գալ տաղավար, նրա մասին ռեպորտաժ է ներկայացվել։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին