▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագնը վաղուց ամուսնալուծված և ազատ մարդ է. Ջուսը՝ նոր ընտրյալի մասին

 

Aysor.am-ը գրում է. Որքան էլ հայտնիները պնդեն, որ հասարակության համար հետաքրքիր պետք է լինի միայն իրենց ստեղծագործական կյանքը, միևնույն է՝ անձնական կյանքում

Դիտեք նաև՝

տեղ գտած նորություններն անտարբեր չեն թողնում երկրպագուներին: Երկու օր առաջ երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջի համապատասխան բաժնում ամրագրեց՝ «Հանդիպում է», ինչը համացանցում անիմիջապես դարձավ թեժ քննարկման թեմա: Թեև նա բոլորին հայտնում է, որ անձնական կյանքից մանրամասներ հրապարակել դեռևս չի ցանկանում, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում որոշակի փակագծեր բացեց:

«Ընտրյալս՝ Վահագն Մանուկյանը, 1995-ից 1997 թվականներին եղել է ըմբշամարտի Եվրոպայի, նաև՝ Հայաստանի չեմպիոն, շատ ոսկե մեդալներ ունի, բայց այժմ փաստաբան է: Ի դեպ, նախորդ տարի դարձավ Հայաստանի լավագույն փաստաբանը: Չեմ կարող շատ բան ասել: Կարծում եմ՝ մի քանի ամսից մեր հարաբերությունները հստակ կլինեն, այդ ժամանակ էլ այս թեմայով կզրուցեմ»,-մանրամասնեց երգչուհին:

Արդյոք ներկայիս լռությունը պայմանավորված է նրանով, որ փաստաբանը չի ցանկանում բարձրաձայնել նոր սկսած հարաբերությունների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, իհարկե, նա պատրաստ է բարձրաձայնել, բայց ես չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել: Ես սիրում եմ փաստերի լեզվով խոսել»:

Զույգի փոխհարաբերությունները ձևավորվել են ամիսներ առաջ: Կունենա՞ այն լուրջ ընթացք և նրանք հավերժ միասին լինելու երդում կտան, ժամանակը ցույց կտա: «Սկզբում Facebook-ով էինք շփվում, 10 ամիս նամակագրական կապ պահելուց հետո արդեն կես ամիս է՝ հանդիպում ենք: Մեր հարաբերություններում դեռևս ամեն ինչ լուրջ է: Տեսնենք, թե հետագայում ինչպես կլինի»,-նշեց նա:

Վահագն Մանուկյանը 44 տարեկան է, բայց տարիքային փոքրիկ տարբերությունը երգչուհուն բոլորովին չի անհանգստացնում: Նաև վստահ է՝ իր ճանաչվածությունն իրենց հարաբերություններում առանձնակի մեծ դեր չի խաղացել:  «Ճիշտ է՝ նա ինձանից մի քիչ մեծ է, բայց կարևորն այն է, որ մենք շատ նման ենք միմյանց: Մենք շատ երջանիկ ենք: Ինչ վերաբերում է ճանաչվածությանը, ապա չեմ կարծում, որ նա ինձ ընտրել է հատուկ այդ պատճառով: Հավանաբար, զգաց, որ ես երիտասարդ ու խենթ, իրեն հարազատ անձնավորություն եմ ու սիրեց ինձ»,-խոստովանեց Ջուսը:

Չի բացառվում, որ առաջիկայում շատերը կխոսեն այն մասին, թե Ջուսը «քանդել» է ըմբշամարտիկ-փաստաբանի ընտանիքը: Ասեկոսեներին ի սկզբանե վերջ դնելու նպատակով մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Նախապես ասեմ, որ Վահագնը վաղուց ամուսնալուծված և ազատ մարդ է: Ունի 8-ամյա դուստր, ում մենք շա՜տ ենք սիրում, ես չեմ տարբերում՝ նա իր երեխան է, թե իմ: Ես երբեք ընտանիքներ չեմ քանդել, երբեք չեմ գնա այն տղամարդու մոտ, ով ընտանիք ունի: Ասեմ, որ նա էլ արդեն ծանոթացել է մայրիկիս հետ, նրանք միմյանց հավանեցին: Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին