▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազում եմ, որ մեր 100 տարվա երազանքը վերջապես իրականանա. Շաքե Թուխմանյան

Life.Panorama.am-ը գրում է. Կայքը զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դերասանուհի Շաքե Թուխմանյանի հետ: Լինելով հայ արվետագետ ընտանիք՝ Շաքե Թուխմանյանն ու ամուսինը՝ դերասան Ժան-Պիեր Նշանյանը, օտարության մեջ առաջին գործը որ ձեռնարկել են, Վարդան Աճեմյանի անվան հայկական թատրոն հիմնելն էր։ Ինչո՞վ է այսօր զբաղվում դերասանուհին, ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունի, ի՞նչ դժվարություններ է հաղթահարել՝ մանրամասն՝ հարցազրույցում:

-Այժմ այդտեղ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Ինչո՞վ կարող է զբաղվել այն դերասանուհին, ով ավելի քան 45 տարի արվեստի աշխարհում է։ Մի քանի ամիս է՝ ավարտել եմ նկարահանումներս մի ֆիլմում, որը Ցեղասպանության մասին է: Այնտեղ նկարահանվում էր նաև որդիս՝ Արման Նշանյանը: Ռեժիսորը ռումինացի էր:

-Ինչպե՞ս է կոչվում ֆիլմը, ի՞նչ կերպար եք մարմնավորում:

- Ֆիլմը կոչվում է «Հայաստան՝ իմ երկիր, իմ մայր, իմ սեր»: Այն  մեր ջարդերի մասին է: Մարմնավորել եմ հերոսուհու մորը, ում անունն Անուշ է: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ կցուցադրվի նաև Հայաստանում:

-Այդտեղից հետևո՞ւմ եք հայկական մշակութային անցուդարձին: Ի՞նչ կարծիքի եք։

-Երբեմն հետևում եմ։ Գիտեք, 40 տարիները շատ հետաքրքիր գործ են անում արվեստագետի կյանքում: Անդադար սնվելով ամերիկյան արվեստով՝ այլ ճաշակի արվեստագետ ես դառնում: Միայն հեռուստատեսային նախագծերի մասին կարող եմ կարծիք հայտնել, քանի որ մշակութային մյուս անցուդարձին հետևելու հնարավորություն չունեմ. կան հաջողված և չհաջողված պրոյեկտներ, բայց սա ստեղծագործական պրոցես է, մի օր անպայման ամեն ինչ իր տեղը կընկնի:

-Շո՞ւտ ընտելացաք ամերիկյան կենսակերպին:

-Եթե այլ տարբերակ չունես, ապա փորձում ես համակերպվել և նույնիսկ վատի մեջ գտնել լավագույնը: Առաջանալ՝ պայքարելով, քանի որ կյանքն ինքնին անդադար պայքար է:

-Հայաստանում հաճա՞խ եք լինում: Երբ սպասենք Ձեզ այստեղ:

-Հայաստան եկել ենք գրեթե ամեն տարի: Այս տարի ևս չի բացառվում, որ կայցելենք: Ես սիրում եմ իմ հայրենիքը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին