▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարութ Բալյանը երևանյան մենահամերգի ողջ հասույթը կփոխանցի Արցախում զոհվածների ընտանիքներին

Հարութ Բալյանը երևանյան մենահամերգի ողջ հասույթը կփոխանցի Արցախում զոհվածների ընտանիքներին : Իզուր չեն ասում ՝ հայն անսասան է իր լեռների պես , անկոտրում , անպարտ , անհաղթ, իսկ հայի հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում : Օվկիանոսի այն կողմում ապրող Հարութ Բալյանը սրտատրոփ հետևում է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին: Մեկ անգամ չէ , որ երգիչն աչքի է ընկել իր բարեգթությամբ ու մարդասիրությամբ , այդ պատճառով նրա այս քայլը սպասելի էր՝  հաշվի առնելով մարդ որակը :

Հուլիսի մեկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հարութ Բալյանի մենահամերգը , որից ստացված ողջ գումարը նա կփոխանցի իրենց արյունով , կյանքով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին : Համերգին ներկա յուրաքանչյուր անձ իր նպաստն է բերելու այն ընտանիքներին , որոնք որդի , հայր , ամուսին կորցրին՝ որբացած թողնելով երեխաներ , կին ու մայր :

Լուսինե Արշակյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին