▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանոնահարուհի, ում երաժշտությունն ինքնին բնությունն է

Մեզ շրջապատող բնությունն է, մարդկային հոգու ճիչն է երաժշտությունը, հոգու խորքերում փոթորկվող ապրումների, հույզերի խտացումը: Եվ յուրաքանչյուր երաժիշտ դառնում է այդ ճիչի թարգմանը, օգնում, որ այն արձագանքի ունկնդրի հոգում, հուզի ու ալեկոծի, խաղաղեցնի ու հանգստություն պարգևի: Երիտասարդ երաժիշտ Մարիաննա Գևորգյանը այդ ապրումները ունկնդրին է փոխանցւմ քանոնի հնչյունների միջոցով: Նրա մատների տակ քանոնի լարերն ասես խոսում են, շունչ առնում:

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր՝ հանրապետական/2009-ին/, միջազգային/2010-ին և 2011-ին/ միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր, ոսկե մեդալակիր, <<Բեմական հմայք>> կոչմանն արժանացած Մարիաննա Գևորգյանը նշում է, որ յուրաքանչյուր գործ մեծ նվիրում է պահանջում, գրագետ ու ինքնատիպ ներկայացում:

Մարիաննա Գևորգյանը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հնագույն երաժշտության <<Տաղարան>> համույթի մենակատար քանոնահարուհին է, որի գեղ ղեկ. Սեդրակ Երկանյանն է: Քանոնահարուհին ունի իր ուրույն ձեռագիրը, որն էլ առկա է իր նվագած ստեղծագործություններում: Երիտասարդ քանոնահարուհին պատմում է, որ իր կատարումից հետո շատերն են խոստովանել քանոնի հանդեպ առաջացած սերն ու հետաքրքրությունը: Եվ ավելացնում է, որ դա հատուկ է միայն խորապես ինտելեկտուալ երաժշտին: Կրկնօրինակել չի սիրում՝ ոչ միայն կյանքում, այնպես էլ արվեստում: Մարիաննայի՝ երաժշտությունն ինքնին բնությունն է: Ընտանիքի դերն ու կարևորությունը ընդգծող քանոնահարուհին դեռ կնվագի իր և լսարանի համար, քանի դեռ չի թրթռացել սիրտը այն միակի համար, ում բեմից կնվիրի իր կատարումը:

Եվ չի պատկերացնում, որ ընտրյալը արգելք կլինի իր գործունեությանը, քանի որ կընդունի իրեն այնպիսին, ինչպես կա: Ըստ Մարիաննա Գևորգյանի՝ ընտանիքի սերը և ջերմությունը կարևոր են, իսկ մայրանալը՝ կարևոր առաքելություն է կնոջ կյանքում: Իսկ առայժմ իրեն կսնեն արևը, բնության ողջ համազարկն ու կյանքը, մինչև կգտնի սրտի երջանկաբեր տիրոջը: Մայիսի 20-ին Կամերային երաժշտության տանը ևս մեկ առիթ կընձեռվի լսելու Մարիաննա Գևորգյանին և <<Տաղարան>> համույթին: Համերգը նվիրված է մեր սահմանը պահող ու պաշտպանող քաջ զինվորներին: Համերգի խորագիրն է՝ <<Նվիրում զինվորին>>:

Մարիամ Միրզոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին