▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ոչ ոք չի անհանգստացնում, և ես նման բան չեմ գրել. Անահիտ Սիմոնյան

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր մամուլում տարածվեց երգչուհի Անահիտ Սիմոնյանի «ВКонтакте» սոցիալական էջում արված սկանդալային հայտարարությունը՝

«Ես ամուսնացած եմ, ինձ մի գրեք, դեբիլներ»:

Հետաքրքրվելով, թե ո՞վ է երգչուհուն անհանգստացնում, կայքը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ, ով անգամ տեղյակ չէր տարածված հայտարարության մասին: Պարզվում է՝ երգչուհու «ВКонтакте» սոցիալական էջը վաղուց կոտրել են եւ ինքն այլևս չի զբաղվում իր նախկին էջով.

«Իհարկե, ինձ ոչ մեկ չի անհանգստացնում եւ ես նման բան չեմ գրել: Իրականում այդ էջը շատ վաղուց այլեւս իմը չէ, այն որոշ ժամանակ առաջ կոտրել էին ու ես չեմ օգտվում դրանից: Հետեւաբար դա ինչ-որ մարդկանց ձեռքի գործն է, որի հետ ես կապ չունեմ: Մի անգամ հայտարարել եմ ու եւս մեկ անգամ կրկնվեմ՝ ես պաշտոնական էջեր ունեմ միայն «Facebook»-ում եւ «Instagram»-ում»,-նշեց Անահիտ Սիմոնյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին