▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտոն Դսեղին ու տեղի ժողովրդին այնպես էր ինտեգրվել, որ թվում էր, թե հենց այնտեղ է ծնվել

Life.panorama.am-ը գրում է.

Կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը ներկայացնում է իր նոր` «Հայաստան» երգը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին, որի պրեմիերայն կկայանա մայիսի 28-ին:

Մինչ տեսահոլովակի ամբողջական ցուցադրումը կայքը զրուցել է Ռոբերտո Կել Տորեսի հայաստանյան ներկայացուցչի՝ Իրինա Վարդանյանի հետ: Նա մեզ հետ զրույցում պատմել է ոչ միայն տեսահոլավկի նկարահնաման մանրամասների, այլեւ հայերի եւ Հայաստանի  նկատմամբ Ռոբերտոյի սիրո մասին.

«Տարիներ առաջ «Հայաստանի ձայնը 1»-ի եզրափակիչ փուլի շրջանակենրում որպես հատուկ հյուր Հայաստան գալով՝ Ռոբերտոն անասելի սիրել է Հայաստանը, մեր բնությունն ու եկեղեցիները: Լինելով տաք կուբացի՝ իր խոսքով Հայաստանի նման ջերմ երկիր ու հայերի նման անկեղծ ժողովուրդ ուրիշ ոչ մի տեղ չի տեսել: Ժամանակ առ ժամանակ Երեւանում ունենալով փոքրիկ համերգներ՝ այս պահին Ռոբերտոն նպատակ ունի առաջիկայում ավելի մեծամաշտաբ համերգ ունենալ Երեւանում, որտեղ կարող են ներկա գտնվել ավելի մեծ թվով հայ հանդիսատես»,- նշեց Իրինա Վարդանյանն ու պատմեց «Հայաստան» երգի ստեղծման պատմության մասին.

«Վերջին 1.5 տարվա ընթացքում Ռոբերտոն ինձ անընդհատ գրում էր, որ ցանկություն ունի Հայաստանի մասին երգ ունենալ, բայց անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ ինքս լուրջ չէի վերաբերվում նրա նման խոսակցություններին: Ու մի օր նա ինձ ուղարկում է իր գրած երգն ու անակնկալի բերում: Շատ գովելի է այն, որ չլինելով հայ՝ նա առանց կողմնակի կոմերցիոն նպատակների գրել է մի երգ, որտեղ իր աչքերով ու ընկալումներով է արտահայտել սերը մեր երկրի նկատմամբ: Ընդ որում նշեմ, որ հենց իր շահագրգռվածությունն էր մեծ, նա շատ էր ուզում տարվա այս եղանակին գալ Հայաստան եւ նկարահանել իր սպասված տեսահոլովակը»:

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները իրականացվել են Դսեղում եւ հենց դսեղցիներն էլ դարձել են Ռոբերտո Կել Տորեսի տեսահոլովակի հերոսները.

«Նախ նշեմ, որ ես Հայաստանի մասին մի քանի տեսահոլովակ ուղարկեցի Ռոբերտոյին, որպեսզի ինքն ընտրի, թե հայ ո՞ր ռեժիսորի հետ է ցանկանում աշխատել, իսկ ավելի ուշ երկուսս էլ ընտրեցինք Արամայիս Հայրապետյանին, ում հետ աշխատելը Ռոբերտոյին շատ դուր եկավ: Ունեցել ենք երկու նկարահանման օրեր, որոնք տեղի ունեցան Դսեղում. Ռոբերտոն Դսեղին ու տեղի ժողովրդին այնպես էր ինտեգրվել, որ թվում էր, թե հենց այնտեղ է նա ծնվել: Ի դեպ՝ բացի գլխավոր հերոսուհուց,  հենց տեղի բնակչությունն էլ դարձան տեսահոլովակի հերոսները: Դսեղցիների համար իսկական տոն էին այդ երկու օրերը, նրանք Ռոբերտոյին հրավիրեցին ամառը իրենց մոտ հանգստանալու, անգամ առանձնատուն էին ուզում նվիրել, իսկ Ռոբերտոյի համար նման հյուրընկալությունն ուղղակի շշմելու էր, նա անգամ կատակելով իրեն կոչում է Ռոբերտո Կել Թորոսյան»,- հավելեց Իրինա Վարդանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին