▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքին վստահություն ունեմ, որ «Հավատա» երգը շատ մարդկանց սիրտն է շոյելու. Արսեն Սաֆարյան

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ Արսեն Սաֆարյանն ու Ռուզաննա Անդրեասյանը, ովքեր գտնվում էին երկարատեւ ստեղծագործական դադարի մեջ, ներկայացրեցին իրենց սպասված դուետը: «Հավատա»՝ այսպես է կոչվում նրանց զուգերգը, որի հեղինակն է հենց Ռուզաննա Անդրեասյանը:

Համագործակցության եւ նոր զուգերգից սպասելիքների մասին կայքը զրուցել է Արսեն Սաֆարյանի հետ.

«Գրեթե մեկ տարի առաջ էր, երբ նույն վայրում աշխատելով՝ իմ ու Ռուզաննայի մոտ գաղափար առաջացավ համագործակցելու: Փոխադարձ հարգանքի արդյունքում ծնվեց այս աշխատանքը: Ընդ որում նշեմ, որ մինչեւ երգի ստեղծվելը՝ վստահ էի, որ միասին լավ բան կարող ենք ստեղծել, իսկ երբ Ռուզաննան մի օր եկավ ու ասաց, որ արդեն գրել է երաժշտությունն ու ցույց տվեց ինձ՝ հասկացա, որ չէի սխալվում եւ իրոք մենք կարող ենք շատ գեղեցիկ աշխատանք ներկայացնել հանդիսատեսին: Որպես երաժիշտ՝ ես շատ եմ հավանում Ռուզաննայի ձեռագիրը, նա տաղանդավոր է ոչ միայն որպես երգրչուհի, այլեւ որպես հեղինակ»,- պատմեց Արսենը:

Ի դեպ՝ պարզվում է, որ այս զուգերգի ներկայացումը նախատեսվել է շատ ավելի շուտ, սական հարգելի պատճառով այն հետաձգվել է.

«Իսկզբանե նախատեսված էր նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացնել այս զուգերգը, սակայն մեր Ռուզիկը բալիկի էր սպասում ու որոշում կայացրեցինք՝ մի փոքր էլ սպասել»,- նկատեց երգիչը:

Տեսահոլովակի մասին խոսելիս՝ Արսեն Սաֆարյանը նշեց, որ դեմ չէ երիտասարդ ու նորեկ մասնագետների հետ աշխատելուն, սակայն Հրաչ Քեշիշյանի անունն արդեն իրեն մեծ վստահություն է ներշնչում.

«Ես երբեք չեմ խուսափել ու չեմ խուսափում նոր մարդկանց, նոր անունների հետ աշխատելուց եւ դա ապացուցել է իմ վերջին տարիների աշխատանքը, Հրաչի ընտրության հարցում էլ մեր ընկերական հարաբերությունները մի կողմ ենք թողել, պարզապես ես վստահ պետք է լինեմ, որ ինչ-որ աշխատանք անելիս այն պետք է լինի գրագետ ու կիրթ: Ըստ իս՝ մեր երգն արդեն իսկ հաջողված էր ու մեզ պետք չէր որեւէ ծանր ու ճոխ տեսահոլովակ, քանի որ այդպիսի հոլովակը կարող էր ստվերել երգը: Այդ իսկ պատճառով մեր պատկերացումները հայտնեցինք պրոֆեսիոնալ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին, ով մինիմալիստական լուծումներով ստեղծեց այս գեղեցիկ աշխատանքը: Կարծում եմ՝ տեսահոլովակը խոսուն է ու միայն օգնում է երգին»,- նկատեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին