▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավարտական երեկոյին գնացի կապույտ զգեստով, որի դիզայնով զբաղվել էինք ես, մայրս ու մորաքույրս

Life.panorama.am-ը գրում է.

Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանը, ով հղիության վերջին ամիսներում է գտնվում, այսօր եւս ընկել է դպրոցական հիշողությունների գիրկն ու դրանցով կիսվել կայքի հետ:

«Դպրոցն ավարտել եմ 2005թ-ին, հավատս չի գալիս՝ արդեն 11 տարի է անցել… Դպրոցական առաջին քայլերս սկսել եմ Երեւանի թիվ 180 միջնակարգ դպրոցից, այնուհետեւ 6-րդ դասարանում ընդունվեցի Անանիա Շիրակացու անվան ճեմարան,  որտեղ ինձ համար գիտելիքների նոր՝ ավելի բարդ ու միեւնույն ժամանակ հետաքրքիր աշխարհ բացվեց: Ես այն երջանիկներից եմ, ով միշտ ժպիտով է հիշում թե դպրոցական, եւ թե ուսանողական տարիները»,- նշեց հաղորդավարուհին ու պատմեց.

««Վերջին զանգն» անցկացրել եմ ճեմարանական ընկերներիս հետ, իսկ այ ավարտական երեկոն ես երկուսն եմ ունեցել: Հիշում եմ, թե ինչ ոգեւորությամբ էինք պատրաստվում հատկապես ավարտական երեկոյին: Նախ պետք էր որոշել զգեստի գույնը, ապա ձեւվածքը, հետո համապատասխան կոշիկներ, պայուսակ, աքսեսուարներ, սանրվածք ու դիմահարդարում. Այդպիսով ավարտական երեկոյին ես ներկայացա էլէկտրիկ կապույտ զգեստով, որի դիզայնով միահամուռ ուժերով զբաղվել էինք ես, մայրս ու մորաքույրս: Հիշում եմ՝ մայրիկս անգամ ցուցակ էր գրել, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի հանկարծ ու հանկարծ որեւէ բան չմոռանանք. Վերջերս այդ ցուցակը ձեռքիս տակ ընկավ ու նորից հաճելի հիշողություններ արթնացան»:

Հենց Անանիա Շիրակացու անվան ճեմարանում է հաղորդավարուհին առաջին անգամ բացահայտել ինքն իրեն ու կոտրել բարդույթները.

«Անանիա Շիրակացու անվան ճեմարանում առաջին անգամ բացահայտեցի, որ ես կարող եմ բարդույթներս մի կողմ թողնել ու բեմ բարձրանալ եւ բավական չէ բեմ բարձրանալ, այն էլ միանգամից խաղալ կաբարեում խմող ու ուրիշի տղամարդուն գայթակղող կնոջ դեր,- ծիծաղելով պատմեց Անին ու շարունակեց,- իսկապես թատերական արվեստը մեծ բացահայտում էր ինձ համար, որն իրականացրեց տիկին Աիդան, ով ղեկավարում էր ճեմարանի թատերախումբը: Այնուհետեւ ես ընդգրկվեցի ճեմարանի տիկնիկային թատրոնի խմբում, որտեղ ինձ վստահեցին «Անբան Հուռի»-ի դերը: Ասեմ ավելին՝ այդ ժամանակ տատիկիս օգնությամբ իմ ձեռքերով պատրաստեցի տիկնիկիս ու այդպիսով ողջ օրը տանը փորձ էի անում ու կրկնում հերոսուհուս խոսքերը՝ «Ուտեմ, խմեմ, մթնի, քնեմ,,,», իսկ հայրս էլ կատակելով ասում էր, որ շատ համապատասխան դեր են ընտրել ինձ համար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին