▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ոչ թե կիսահարբած շնորհավորենք իրար, այլ վերցնենք և ուսումնասիրենք մեր պատմությունը

Այսօր պետք է ոչ թե կիսահարբած ու փուչիկներով շնորհավորենք իրար, այլ վերցնենք համապատասխան գրականությունն ու ուսումնասիրենք մեր պատմությունը. Կարեն Բաբաջանյան

Life.panorama.am-ը գրում է.

«Այսօր պետք է ոչ թե կիսահարբած ու փուչիկներով շնորհավորենք իրար, այլ վերցնենք համապատասխան գրականությունն ու ուսումնասիրենք մեր պատմությունը».

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն, ահա այս կարծիքին է ռեժիսոր եւ պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը: Կայքի հետ զրույցում նա իր վստահությունը հայտնեց, որ այսօր քչերն են տեղյակ հայոց պատմության մանրամասներին.

«Ինձ համար անկախության գաղափարը շատ հարաբերական է: Այսօր լուրջ ու գլոբալ իրադարձություններ են տեղի ունենում ու այս օրերին մենք պետք է ոչ թե  անգիտակցաբար, դհոլ-զուռնայի տակ կիսահարբած նշենք մայիսյան տոները, այլ պարզապես ձեռքներս գիրք վերցնենք, ծանոթանանք պատմությանն ու սերտենք դրանցում տեղ գտած դասերը: 1914-1923 թթ-ները, առավել եւս 1918թ-ը հայ ժողովրդի կյանքում կարեւոր դասեր քաղելու ժամանակշրջան է, 1918թ-ի մայիսին գրեթե ամեն օր նոր իրադարձություն է տեղի ունեցել. Խորհուրդ կտամ, որ մարդիկ խորապես ծանոթանան մեր պատմությանը: Ինձ համար այսօրը ավելի շատ վերաիմաստավորելու եւ մենք մեզ վերագտնելու օր պետք է հայտարարենք, այլ ոչ թե փուչիկներով ու կենացներով նշենք՝ առանց հասկանալու պատմական մանրամասները: Ես վստահ եմ, եթե այսօր դուրս գանք ու պատահականաության սկզբունքով մարդկանց հարցնենք, թե ի՞նչ օր է, կլսենք միայն կցկտուր պատասխաններ»,- նշեց Կարեն Բաբաջանյանն ու հավելեց.

«1918-ին մենք շատ մենակ էինք բոլոր կողմերից ու շատ ծանր օրեր ենք  ապրել, թերեւս մայիսյան այս հաղթական օրը այդ տարիների մեր միակ սփոփանքն է: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի եւ շատ հաճախ անցած պատմությունը ուսումնասիրելով կարող ենք խուսափել հետագա վտանագենրից կամ պարզապես կարող ենք ավելի հեշտորեն հասկանալ այսօրվա քաղաքական անցուդարձը: Կարծում եմ, որ որպես անկախ պետություն մենք կարող ենք իրար ամեն օր շնորհավորել, բայց գիտեկացել դրա գինը, ցավոք, ամեն մեկը չէ, որ հասկանում է: Մարդ պետք է այսօր հասկանա, թե ինչի համար է շնորհավորում դիմացինին»:

Կարեն Բաբաջանյանի 12-ամյա որդին հորը տեսնելով՝ փորձում է ավելի խորը ուսումնասիրել հայոց պատմությունը, բայց դերասանի խոսքով՝ տարիքի պատճառով տղային դեռ չի թույլ տալիս խորանալ պատմական էջերի մեջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին