▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորիս կյանքում էլ լինում են դժվար դրվագներ. Սյուզի Մելիքյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի եւ դիմահարդար Սյուզի Մելիքյանը վերջին՝ «Ինձ գրկիր» տեսահոլովակից հետո ստեծագործական հանգստի մեջ է՝ իր խոսքով, որպեսզի հավաքի անհրաժեշտ էներգիան նոր աշխատանքի համար:

«Երգ ստեղծելն ինձ համար այնքան էլ հեշտ պրոցես չէ, ես պետք է հոգեպես պատրաստ լինեմ, որպեսզի կարողանամ կյանք տալ որեւէ երգի, քանի որ ամեն երգի մեջ ես ունեմ պատմություն, իմաստ, էմոցիաներ: Այնպես չէ, որ ես կարող եմ մի երգ գնել ու անմիջապես կատարել այն. առհասարակ ինձ համար ինքնանպատակ էլ չէ իրար հետեւից նոր աշխատանք ներկայացնելը»,- մեզ հետ զրույցում պատմեց Սյուզին ու անդրադարձավ վերջին երգի հետ կապված արձագանքներին.

«Բավական ժամանակ էր անցել մինչ վերջին տեսահոլովակս, ու այն ինձ համար էլ էր շատ սպասված: Պետք է նշեմ, որ ինձ շատ են ոգեւորել արձագանքները, քանի որ իսկապես շատերը խոստովանեցին, որ «Ինձ գրկիր» երգը շատ զգացմունքային էր, գրեթե չկար մեկն, ով լսեր երգն ու չհուզվեր: Ուրախ եմ, որ կարողացել եմ տեղ հասցնել էմոցիաներս, ես լիարժեք բավարարված եմ երկրպագուներիս արձագանքից»:

Վերհիշելով այն խոսակցությունները, ըստ որի «Ինձ գրկիր» երգում Սյուզի Մելիքյանը պատմել է սեփական սիրո պատմության ու զգացմունքների մասին, երգչուհին նկատեց.

«Կարծում եմ՝ բոլորիս կյանքում էլ լինում են դժվար դրվագներ, մենք կարող ենք ապրել պահեր, որի մասին ոչ մեկ չիմանա, քանի որ մեր շրջապատում կարող ենք միշտ ժպտալ ու չխոսել սեփական խնդիրների մասին: Երգիչներն իրենց ապրումները կուտակելով՝ երբեմն դուրս են բերում երգի միջոցով: Ինչ վերաբերվում է այս երգի բառերը ամբողջովին ինձ վերաբերվելուն, դա իհարկե, սխալ է, բայց ինչ խոսք, երգում կան տողեր, որոնք իմ կյանքի հետ էլ կապ ունեն, կան տողեր էլ, որոնք ինձ հետ որեւէ առնչություն չունեն, բայց կարող են պատմել մեկ ուրիշի կյանքի մասին: Մի գաղտնիք էլ բացեմ՝ անկախ նրանից, թե երգում ինչ տողեր կան, ես կատարածս յուրաքանչյուր երգ վերապրում եմ»:

Այս պահին Սյուզի Մելիքյանն արդեն նոր աշխատանքներ ունի, որոնք կներկայացնի ժամանակ անց, իսկ մինչ այդ նա կենտրոնացել է դիմահարդարման աշխատանքի վրա.

«Դիմահարդարման արվեստը շարունակում է ինձ համար մնալ երկրորդ, բայց ոչ պակաս կարեւոր մասնագիտություն: Այս ոլորտում ես անընդհատ կատարելագործում եմ ինքս ինձ, մասնակցում եմ տարբեր մաստեր-կլասերի, վերապատրաստական դասընթացների: Հիմա ունեմ մեծ թվով աշակերտներ, շուտով ավելի մեծ ու հարմարավետ սրահ կտեղափոխվեմ, որպեսզի աշակերտներս էլ իրենց ազատ ու հանգիստ զգան»,- պատմեց Սյուզի Մելիքյանը՝ հավելելով, որ դեռեւս իր երազանքներում է մնում սեփական սրահ ունենալը, սակայն այս հարցում նա ունի իր հստակ մոտեցումը.

«Իմ կյանքում մի կարգախոս ունեմ՝ հասնել երազանքներիս դանդաղ ու կշռադատված քայլերով, առանց շտապելու: Ես չեմ սիրում շտապել, նախընտրում եմ մտածված քայլել»,- թեման ավարտեց երգչուհի դիմահարդարը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին