▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար փորձություններից ես ու Ծովիկս չենք վախենում՝ մենք Աստված ունենք. Նարեկ Հայկազյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանն այսօր տոնում է ծննդյան 32 ամյակը: Կայքի հետ զրույցում դերասանը վերլուծել է անցած տարիները եւ առանձնացրել կյանքի գլխավորը ձեռքբերումներն ու մարդկանց:

«Մեր ընկերների շրջապատում արդեն ավանդույթ է ծննդյան օրերին կեսգիշերին գնալ իրար տներ ու շնորհավորել միմյանց: Իմ դեպքում էլ բացառություններ չեղան. ընկերներս ու Ծովինարս ուղիղ կեսգիշերին շնորհավորեցին ինձ ու ծննդյանս օրվա լավ մեկնարկ տվեցին, իսկ արդեն առավոտյան որդիներս իրենց անուշ համբույրներով արթնացրին ու շնորհավորեցին»,- պատմեց դերասանն ու նշեց, որ այսօր ծննդյան օրը չի նշելու.

«30-ից հետո կարծես թե ուզում եմ նշել միայն կլոր տարթեվերը, այնպես որ այսօր որպես այդպիսին չեմ նշի ծննդյանս օրս, թեպետ գիտեմ, որ միեւնույն է երեկոյան հյուրեր կունենանք: Առհասարակ ես սիրում եմ նշել երեխաներիս եւ Ծովինարի ծննդյան օրերը, բայց իմը՝ ոչ:»:

Նարեկ Հայկազյանը գոհ է իր անցած ճանապարհից ու դրա համար հպարտ է ինքն իրենով ու կնոջով.

«Ես ունեմ ամեն ինչ ու այսօրվա ունեցածիս գրեթե մեծ մասին հասել եմ սեփական ուժերով, իհարկե, նաեւ ծնողներիս աջակցությամբ: Ես ու Ծովինարը մեր քրտնաջան աշխատանքով, շատ ու շատ դվարություններով, բայց հասել ենք այսօրվան, մենք ամեն ինչ ունենք՝ ընտանիք, երեխաներ, տուն, մեքենա, սիրած աշխատանք: Որպես մասնագետ էլ ես հասել եմ մի սանդղակի, որը մեր երկրի պայմաններում բավականին մեծ գնահատական է երիտասարդ դերասանի համար: Ես գիտակցում եմ, որ ոչինչ հեշտ չի տրվում, ու հավատում եմ, որ ավելի լավ է լինելու, գիտեմ, որ ամեն մարդ էլ իր քրտնաջան աշխատանքով կարող է հասնել ամեն ինչի: Ես գոհ եմ իմ կյանքից, դժգոհելու բան չունեմ, եթե Աստված ինձ առողջություն տա, ավելիին կհասնեմ»,- նշեց Նարեկ Հայկազյանն ու ավելացրեց.

«Այն մարդկանցից եմ, ով իր առաջ նպատակներ է դնում ու ամենակարճ ժամանակահատվածում իրագործում է դրանք, միաժամանակ նրանցից եմ, ով չի սիրում նախապես խոսել անելիքների մասին: Ես հետ նայել չեմ սիրում, միշտ առաջ եմ գնում ու հասնում եմ նպատակներիս, քանի որ չափազանց աշխատասեր եմ ու   կհասնեմ ավելիին, քանի որ մենակ չեմ՝ կողքիս ունեմ շատ ուժեղ, հսկացող, խելացի ու հնազանդ ընկեր՝ ի դեմս իմ Ծովիկի: Իմ բախտը բերել է, որովհետեւ իմ կինը իսկապես շատ լավ մարդ է, նա ամեն տեղ ինձ բարձրացնում է, իսկ դա շատ կարեւոր է տղամարդու համար, ես էլ իմ հերթին կնոջս եմ «գլխիս վրա դրած ման ածում»: Մենք միասին շատ բարձրունքներ ենք հաղթահարել ու դեռ հաղթահարելու ենք, ի վերջո հեշտ ճանապարհով ձեռք բերվածը հեշտ էլ վերցվում է քեզնից, դժվարությամբ ունեցած ձեռքբերումներն են մնայուն, իսկ այդ դժվար փորձություններից ես ու Ծովիկս չենք վախենում՝ մենք Աստված ունենք»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին