▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքս իրենով շատ է լցվել. Սոնա Շահգելդյանը՝ որդու ու նոր տեսահոլովակի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Շատ շուտով երգչուհի Սոնա Շահգելդյանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի նկարահանումներով զբաղված է վերջին օրերին: Կայքի հետ զրույցում երգչուհին պատմեց՝ երգը, որի հիման վրա նկարահանվում է նոր տեսահոլովակը, իր համար առանձնահատուկ նշանակություն ունի.

««Քեզ եմ սիրել»  երգն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Հեղինակը՝ Լիանա Անդրիասյանը, տարիներ առաջ ցույց տվեց ինձ այս երգն ու ասաց, որ ուզում է հենց ես այն ներկայացնեմ հանրությանը: Երգը գրված է լուսահոգի բանաստեղծ Արտակ Համբարձումյանի բանաստեղծություններից մեկի հիման վրա, որի տողերի մեջ կա շատ խորը իմաստ ու  հուզական նոտաներ: Նոր ստեղծագործությունս լիրիկական, սոուլ ոճում է, որում երաժշտությունը համահունչ է խոսքերին. Հուսամ կատարումս եւս ներդաշնակ է այս ստեղծագործությանը, որը կդատի իմ հանդիսատեսը»,- պատմեց Սոնա Շահգելդյանը:

Երգի ձայնագրությունն ու գործիքավորումն իրականացվել է «Արվինի ստուդիայում»՝ Միքայել Մալյանի գլխավորությամբ: Իսկ տեսահոլովակի ռեժիսորությամբ, Սոնայի խոսքով, զբաղվել են ընկերներով՝ այն դարձնելով համատեղ աշխատանք.

«Տեսահոլովակի վրա աշխատել ենք բոլորս՝ ես, օպերատոր Վազգեն Մուրադյանը, «ProfArtDance» ստուդիան՝ գեղարվեստական ղեկավարների՝ Տիգրանի ու Վահագնի հետ միասին, որոնց հետ արդեն մի քանի անգամ ենք աշխատել: Այսինքն, որպես այդպիսին, մեկ ռեժիոր չկա այս աշխատանքում, բոլորս ենք աշխատել ու ներդրել մեր գաղափարները: Ի դեպ՝ տեսահոլովակում կա հուզիչ տեսարան, երբ Վահագն ու պարուհին մի շատ հուզիչ ու տպավորիչ պար են բեմադրում՝ այդպիսով նկարագրելով սիրո հույզերը, նրանք ասես պարի միջոցով խոսեն»,- նշեց նա:

Տեսահոլովակում Սոնայի երկու կերպարներով զբաղվել է դիզայներ Սվետլանա Բեգոյանը, ով իր ստեղծած զգեստները նվիրում է Սոնային.

«Հատկանշական է այն, որ թե Սվետլանան, թե հեղինակ Լիանան իրենց աշխատանքները ինձ ուղղակի նվիրում են, երբեք չեն վաճառում: Գիտակցել, որ նրանք ինձ այնքան են սիրում, որ վաճառելու փոխարեն պարզապես նվիրում են իրենց գործերը, ուղղակի անգնահատելի է, ես շատ եմ շոյվում նման վերաբերմունքից»,- հավելց երգչուհին:

«Ես նպատակասլաց ու աշխատասեր մարդ եմ, միշտ աշխատում եմ ինքս իմ վրա, թեկուզեւ հոգնում եմ, բայց չեմ տրտնջում: Այս երգը երեւի կանխորոշված էր, որ պետք է ես կատարեմ, քանի որ արդեն մի քանի տարի է Լիանան այն ուրիշին չի տվել՝ սպասելով ինձ: Խոստովանեմ, որ ես էլ իմ հերթին միշտ ներքին վստահություն ունեի, որ մի օր այս երգի հիման վրա տեսահոլովակ եմ նկարելու»,- անկեղծացավ Սոնան ու շեշտեց.

«Այս երգը տրագիկ սիրո մասին չէ, այնպես չի լինի, որ այն լսելիս մարդիկ արտասվեն: Այս ստեղծագործության մեջ կարծես թե ամեն ինչ կա, ես եւ ուրախ եմ երգում, եւ տխուր, կան հուշեր ու անկեղծ սեր. սա պարզապես իսկական սիրո մասին է: Ինձ համար այս երգը մնայուն արժեք ներկայացնող երգերի շարքից է, վստահություն ունեմ, որ այն իմ երգացանկում դառնալու է ամենահիշվող ու տպավորիչ երգերից մեկը»:

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին