▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզ, Մոնակո, Իբիցա. Անատի Սաքանյանը մեկնել է հանգստի

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անատի Սաքանյանը, ով վերջին շրջանում նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում, հենց օդանավակայանից մեզ  պատմել է, որ մեկնում է սպասված ու վաստակած հանգստի.

«Այս պահին ոգեւորությունս մեծ է, քանի որ վերջապես մեկնում եմ հանգստի, որին երկար էի սպասել: Նկատեմ, որ մեկնում եմ մենակ, կլինեմ Փարիզում, Մոնակոյում եւ Իբիցայում. Շուրջ մեկ ամիս կհանգստանամ, այնուհետեւ կվերադառնամ Հայաստան, որպեսզի ամռան վերջին էլ մայրիկիս հետ մեկնենք հանգստի: Աշխատանքային ակտիվ ամիսներ եմ ունեցել, հիմա կհանգստանամ ավելի ուշ նույն տեմպով աշխատելու համար»,- պատմեց դերասանուհին:

Ի դեպ, աշխատանքից խոսելով, Անատի Սաքանյանը նշեց, որ շուտով կավարտվի «Քարե դարդ»-ի 2-րդ եթերաշրջանը.

«Հիմա ընթանում են «Քարե դարդ»-ի 2-րդ եթերաշրջանի վերջին նկարահանումները, եւ վերջին սերիաները հեռուստադիտողը շատ շուտով կտեսնի: Իհարկե, չեմ ուզում նախապես պատմել, թե ինչ զարգացումներ կլինեն եւ ինչ շրջադարձային փոփոխություններով կավարտվի սիթքոմը, քանի որ դրանք էկրաններին տեսնելն, ըստ իս, ավելի հետաքրքիր է»,- նկատեց դերասանուհին՝ հավելելով, որ աշնանային եթերաշրջանում հեռուստադիտողը սպասի «Քարե դարդ»-ի 3-րդ եթերաշրջանին:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին