▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքն ապրել եմ այնպես, որ հանկարծ ինչ-որ մեկին չցավեցնեմ. Հրաչուհի Ութմազյան

Life.panorama.am-ը գրում է.

«Բարև 30, մենք հանդիպեցինք». ահա այսպես է Հրաչուհի Ութմազյանը ողջունել իր 30-ին, որը բոլորեց երեկ՝ հունիս 26-ին: Հաղորավարուհին վստահեցնում է՝ այն քիչ աղջիկներից է, ում թվերը չեն վախեցնում.

«Հետաքրքիր զգացողություններ ունցեա ծնունդիցս մեկ օր առաջ, երբ հասկացա, որ դա իմ 20-ականների վերջին օրն է, որ այդ տասնամյակն այլեւս չի կրկնվելու, բայց պետք է ասեմ, որ միշտ սպասել եմ իմ 30-ամյակին, եւ այն եզակի աղջիկներից եմ, ով թվերով չի ապրում, թվերն ինձ բացարձակ չեն վախեցնում: Հասկանում եմ, որ որոշ բաներ են փոխվել իմ մեջ արժեհամակարգի եւ ինքնաճանաչողության տեսքով: Հիմա ես շատ ավելի հասուն ու լավն եմ, քան մի տարի առաջ, վստահ եմ նաեւ, որ մի քանի տարի անց էլ նույնն եմ ասելու, ամեն դեպքում՝ հուսամ, որ այդպես կմտածեմ,կայքի հետ զրույցում նշեց Հրաչուհին ու շարունակեց.

«Ուրախ եմ, որ 30-ում հետ նայելով՝ հասկանում եմ, որ շատ բաներ եմ հասցրել անել, գուցե ավելին, քան շատեր կարող էին, եւ սա հաստատ եմ ասում՝ առանց սուտ համեստության: Հետ նայելով՝ ոչինչ չէի փոխի, սա էլ ապրածդ գնահատելու կարեւոր արժեք է: Ինչ էլ որ արել եմ, իմն էր, ուրեմն այդ ճանապարհով պետք է անցնեի: Իսկ հիմա ավելի եմ գնահատում այն, ինչ ունեմ, այն մարդկանց, ում ունեմ իմ կյանքում, այս տարիքում ավելի հստակ եմ տարբերում թացը չորից, իսկականը՝ ստից: Հասկացել եմ, որ փոքրիկ խնդիրների հետեւից ընկնել պետք չէ, որովհետեւ միշտ էլ ամենավատից հետո կա ավելի վատ եւ նույն կերպ ամենալավից հետո էլ կա ավելի լավը, ինչպես եւ հիշել է պետք, որ վատից հետո էլ միշտ գալիս է լավը, եւ երբեք ոչինչ չի փոխվելու, երբ խնդիրները դարձնենք մեծ մի բան ու տառապենք դրա համար: Ես գիտեմ, որ յուրաքանչյուր խնդիր լուծվում է այն ժամանակ, երբ գալիս է դրա ժամանակը, դա կլինի այն պահին, երբ ճիշտ է քեզ համար: Իրականում ես առաջ անհամբեր էի, բայց հիմա կարողացել եմ գալ այն գիտակցմանը, որ ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակն ու Աստծո որոշումները շատ ավելի ճիշտ են, քան մեր ցանկությունները»:

Այս թեմայի շուրջ հաղորդավարուհին հիշեց Անտուան դե Սենտ-Էկզյուպերի «Աղոթք»-ը.

«Իմ կյանքում միշտ, իսկ հիմա հատկապես հաճախ եմ հիշում Անտուան դե Սենտ-Էկզյուպերի նամակը Աստծուն, երբ խնդրում էր իրեն սովորեցնել փոքրիկ քայլեր արվեստը: 30-ին մոտ ավելի ես սկսում հասկանալ այդ փոքրիկ քայլերի արվեստը, դրա դերն ու արժեքը,- հավելեց 30-ամյա Հրաչուհին ու ընդգծեց.

«Իմ կյանքն ապրել եմ այնպես, որ հանկարծ ու հանկարծ այդ ճանապարհին ինչ-որ մեկին չցավեցնեմ, սա ամենաբարդն է՝ անցնել ու չցավեցնել: Գուցե եղել են պահեր, որ ցավեցրել եմ, բայց չեմ զգացել, բայց եթե գիտակցել եմ, ուրեմն անպայման ասել եմ իմ ներողությունը, շնորհակալությունն ու իմ «սիրում եմ»-ը. Սրանք շատ կարեւոր են ինձ համար, կարեւոր է այդ պահին ասել, որ չուշանալ: Իմ այս գիտակցման համար է երեւի, որ ընկերներս ու կոլեգաներս արդեն տարիներով են ինձ հետ, որովհետեւ ես կամ, քանի դեռ իրենք իմ կողքին են: Իսկապես մեծագույն երջանկություն ու պատիվ է, երբ շուրջդ ունես մարդիկ, ովքեր իրենց կյանքի ճանապարհը ուզում են քեզ հետ անցնել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին