▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդուս ծնունդից հետո հասկացա, որ սերը երկնքից իջել է և այն այլևս տեսանելի է. Նոնա Թելոյան

Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ հունիսի 28-ին, լրանում է դերասաններ Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի ամուսնության մեկ տարին: Հոբելյանական օրը զույգը նշելու է իրենց սիրո ամենահամոզիչ նվերի՝ 29 օրական որդու հետ միասին.

«Այսօր լրանում է մեր ամուսնության մեկ տարին: Այս ընթացքում սիրո գույներն այնքան խիտ են եղել, կարծես սերը ժամ առ ժամ ուժեղանում էր: Մինչ այս կարծում էի, որ սերը հողեղեն չէ, անբացատրելի ու անտեսանելի զգացողություն է, բայց մեր որդու՝ Էդուարդի ծնունդից հետո հասկացա, որ սերը երկնքից իջել է եւ այն այլեւս տեսանելի է, քանի որ նրան ամեն անգամ գրկելիս զգում եմ մեր սիրո ուժը»,- կայքի հետ զրույցում նշել է նորաթուխ մայրիկն ու պատմել փոքրիկ Էդուարդի ծնունդից հետո իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին.

«Կատարյալ երջանկություն ունենալու միակ տարբերակը երեխա լույս աշխարհ բերելն է: Ի վերջո՝ ամենաճշմարիտ սերը հենց փոքրիկից ես զգում. Զգալ, որ կա մեկն, ով ամեն պահ քո կարիքն ունի, յուրաքանչյուրիս երազանքն է, այդ ժամանակ շուրջդ սեր է տիրում ու ուզում ես ինքդ էլ բոլորին սեր ու բարություն փոխանցել»,- նշել է Նոնան:

Դերասանուհին ընդգծել է, որ մայր դառնալուց հետո է իրեն կատարյալ կին զգացել.

«Մայր դառնալն է կնոջ կատարյալ դերը  կյանքում. Ես շնորհակալ եմ բալիկիս, որ ինձ նվիրեց մայր լինելու բերկրանքը»,- հավելել է նորաթուխ մայրիկը:

Նոնա Թելոյանը մեզ կայքի զրույցում պատմելով դեռեւս մեկ ամսականը չլրացած փոքրիկից՝ նշել է.

«Մեր տղան շատ է սիրում մայրիկի ու հայրիկի հետ քնել, լաց է լինում միայն, երբ ուտել է ուզում, նա փոքրիկ մարդուկ է, ով ծնված առաջին իսկ օրից մեզ զարմացնում է իր խելացի պահվածքով»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին