▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդը կամուսնանա Նազենի Հովհաննիսյանը

Ընկերներիցս մեկը զանգել էր ինձ ու, սովորության համաձայն,  օրվա իր յուրօրինակ ամփոփումն էր ներկայացնում ու վերջում ասաց՝ «Հաջորդն ամուսնանալու է  Նազենի Հովհաննիսյանը»:

Ուրախացա, մանավանդ որ ընկերոջս շուրթերից հնչաց նույնիսկ անհավանական ասեկոսեն իրական է դառնում:

Բայց հետո պարզվեց, որ ընկերս մասնակցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Սմբատյանի և ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի դստեր՝ Հասմիկի հարսանիքին ու արարողության ամենահետաքրքիր ու հատկապես չամուսնացած աղջիկների համար ամենասպասված պահի՝ հարսնացու ծաղկեփունջի նետման ժամանակ «ժպտացել է» Նազենի Հովհաննիսյանի բախտը:

Հենց նա է բռնել ծաղկեփունջն ու արժանացել բոլոր ներկաների գնահատանքին ու շնորհավորանքներին: Ի դեպ, Նազենին խոստովանել է, որ իր կյանքում առաջին անգամ է նման դեպք պատահել...

Ժողովրդական ավանդույթները պատահական ու կեղծ չեն լինում, այնպես որ ընկերս դեռ երկար ինձ համոզում էր՝ «կտեսնես՝ Նազենին շուտով ամուսնանալու է»:

Անկեղծ եմ ասում՝ ցանկացա... ու , թեկուզ հազար հոգի ավելորդ համարի իմ այս տողերը, անկեղծ էր նաև ընկերոջս ոգևորված պատմածը շարադրելու ցանկությունս:

Հեղինակ՝

Ա. Գրիգոյան  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին