▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարե դարդ»-ն ունի երկրպագուների մեծ բանակ. Վաչե Թովմասյան

Life.panorama.am-ը գրում է. «Քարե դարդ»-ի 2-րդ եթերաշրջանը կավարտվի հաջորդ շաբաթ, այս օրերին ընթանում են սիթքոմի՝ այս եթերաշրջանի վերջին նկարահանումները: Կայքը սիթքոմի պրոդյուսեր եւ դերասան Վաչե Թովմասյանը վստահեցրեց, որ «Քարե դարդը» 3-րդ եթերաշրջանով եւս կվերադառնա հեռուստաէկրաններ.

«Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ, ուստի «Քարե դարդի» ավարտի մասին խոսելը տեղին չէ: Մենք կգնանք արձակուրդի, որպեսզի 3-րդ եթերաշրջանում լինենք էլ ավելի հետաքրքիր ու արկածներով լինի, իսկ 3-րդ եթերաշրջանը կլինի հոկտեմբերին. սպասվում են նոր դերասաններ ու նոր իրավիճակներ»,- նշեց Վաչեն ու անդրադարձավ սիթքոմի 2-րդ եթերաշրջանի ավարտական սցենարին.

«Իհարկե, փակագծեր չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը պահպանեմ: Միայն կնշեմ, որ այս եթերաշրջանի ավարտին կլինեն այնպիսի իրավիճակներ, որոնք հետո էլ ավելի կհետաքրքրացնեն 3-րդ եթերաշրջանը. այն նման չի լինի ոչ առաջինին եւ ոչ երկրորդին»:

Հաջորդ եթերաշրջանում կպահպանվեն արդեն գործող ու սիրելի դերասանները, բայց Վաչեի խոսքով՝ հնարավոր է, որ նրանց ավելանան նոր կերպարներ, ովքեր  նոր շունչ կտան սիթքոմին:

Հետաքրքրվելով այժմ ԱՄՆ-ում գտնվող Արմուշի վերադարձից՝ Վաչե Թովմասյանը հավելեց.

«Իհարկե, մենք էլ ենք ցանկանում, որ Արմուշը 3-րդ եթերաշրջանում մեզ միանա, բայց խոստումներ տալ եւս չեմ կարող, քանի որ մենք էլ ենք նրան սպասում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին