▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմնավորածս սեքսուալ կերպարներն ինձ դուր են գալիս. Ելենա Վարդանյան

Tert.am-ը գրում է.

Կայքն այս անգամ զրուցել է դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ:Դերասանուհի Ելենա Վարդանյանը հասարակության առավել լայն շերտերին հայտնի է սիթքոմերում մարմնավորած իր համարձակ ու սեքսուալ կերպարներով:

Բայց մինչ հեռուստաէկրաններին հայտնվելը դերասանուհին նախ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի բեմում է խաղացել ու մինչ այսօր էլ թատրոնն իր կյանքի իմաստն է համարում:

Արդյո՞ք ստացած հոնորարը բավարարում է դերասանուհուն, որքանո՞վ է կարողանում համատեղել աշխատանքն ու կենցաղը, այս և մյուս հարցերի պատասխանները՝ հարցազրույցում:

 

 -Դերասանուհի դառնալը նպատակ էր, թե՞ երազանք:


-Իմ դեպքում պատահականություն էր դերասանուհու մասնագիտություն ընտրելը: Տարիներ առաջ, ամառային արձակուրդներս Երևանում էի անցկացնում՝ ծնողներիս հետ և հաճախ էի այցելում թատրոն: Հերթական ներկայացումը նայելու ընթացքում մտածեցի, որ կցանկանայի ուժերս փորձել այս բնագավառում: Հետաքրքիր է, որ այդ միտքը հղացավ Մոսկվա վերադառնալուս նախօրեին, բայց քանի որ կրթությունս ռուսական էր հասկանում էի, որ անհնարին բան եմ ուզում: Ընկերներս խորհուրդ տվեցին դիմել ռուսական թատրոնին կից գործող ստուդիա: Մտածեցի կդիմեմ ու եթե ընդունվեմ այլևս չեմ վերադառնա Մոսկվա, ճակատագիրն էր՝ ընդունվեցի: Հավերժ շնորհակալ եմ թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Սամսոն Գրիգորյանին հնարավորություն ու մասնագիտական փորձ, հմտություններ սովորեցնելու համար:
Առանց բեմի ու սիրո ես չեմ կարող ապրել…

 

-Ձեզ կարիերիստ համարո՞ւմ եք:


-Քաթինգների «հետևից» ես չեմ վազում, բայց ներկայացումների համար պայքարում եմ հատկապես, երբ հավանում եմ դերը կամ պիեստը: Թատրոնին ես վերաբերվում եմ ֆանատիկորեն:

-Փաստորեն թատրոնին եք ավելի մեծ տեղ տալիս, քան սիթքոմին կամ կինոյին:


-Ինձ համար թատրոնը, սիթքոմն ու կինոն բոլորովին տարբեր մասնագիտություններ են:  Ես հարգում եմ կինոարվեստը, թեև հատուկ փորձ չեմ ունեցել այդ ոլորտում: Գուցե վերաբերմունքս այլ լիներ, եթե կինոյից «գնայի» թատրոն, բայց քանի որ  կյանքիս 10 տարիներն անց եմ կացրել թատրոնում, ուր մշտական հյուրախաղերի եմ եղել և լավագույն դասականների պիեսներում խաղացել, հետևաբար վերաբերմունքս փոքր ինչ այլ է: Սիթքոմը նույնպես կարևոր է ինձ համար: Կրթությունս ռուսական է և սիթքոմում նկարահանվելը մեծ ջանք է պահանջվում և այս առումով շնորհակալ եմ «Դոմինո» սիթքոմի ռեսժիսորին՝ Խալաֆյան Հարութին և սցենարիստներին ինձ օգնության ձեռք մեկնելու համար: Սիթքոմն ինձ ճանաչում բերեց ու նաև հաղթահարեցի հայերեն խոսելու բարդույթս:

 

-Ինչպիսի՞ն է Ելենա Վարդանյանը կենցաղում:


-Կենցաղային հարցերից չեմ նեղվում: Չկա այնպիսի մի բան, որ չկարողանամ անել:

 

-Ինչպե՞ս կվարվեիրք, եթե Ձեր ամուսինը պահանջեր թողնել թատրոնը և զբաղվել միայն տնային տնտեսությամբ:


-Չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ  նման բան դժվար թե լիներ: Ես ամուսնուս  հանդիպել եմ, երբ արդեն իսկ դերասանուհի էի…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին