▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալներ են նկարվում՝ պահի տակ կողմնորշվելով, առանց պրոֆեսիոնալ ռեժիսորի…

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անի Գալստյանն, ով վերջին ամիսներին գրեթե չի հանդիպում հեռուստաէկրաններին, պարզվում է այս ամիսներին բավականին մեծ զբաղվածություն է ունեցել, որոնց պտուղները հանդիսատեսը օրերս կտեսնի: Այս ընթացքում դերասանուհին ներգավվել է Նանոր Պետրոսյանի ռեժիսորությամբ «Մարո» ներկայացման մեջ, որի պրեմիերան կկայանա հուլիսի 31-ին եւ նկարահանվել է Վահիկ Փիրհամզեի, Վահե Բերբերյանի և Հրանտ Թոխատյանի   «3 շաբաթ Երեւանում» ֆիլմում, որի պրեմիերան էլ կկայանա օգոստոսի 4-ին:

Սպասվելիք նախագծերի մասին Անի Գալստյանը պատմել է մեզ:

«Այս պահին բեմադրում ենք Հ. Թումանյանի «Մարո» պոեմը: Այստեղ փորձել ենք բացահայտել նրա ուղերձների այժմեականությունը՝ առանց պոեմի մեջ փոփոխություն մտցնելու։ Ու՞ր է Մարոն մեր այսօրվա կյանքում ու ի՞ նչ ճակատագիր ունեն մարոները, փորձել ենք հեռանալ հենց Մարոյից և կենտրոնանալ միջավայրի վրա՝ ի՞նչ էին անում շրջապատի մարդիկ, ի՞նչ դիրքորոշում ունեին, երբ Մարոն օտարված էր ու մենակ՝ սարերում։ Անտիկ թատրոնի փորձով՝ բեմում ներկա է պայմանական երգչախումբ՝ ի դեմս համագյուղացիների։ Պոեմի սյուժեն պարբերաբար ընդհատվում է իրավիճակային, նկարագրական էպիզոդներով, որի ընթացքում դերասանները հաղորդակցվում են պայմանական-հնչյունական լեզվով։ Խաղը ներկայացնելու ենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում, որը թեև այսօր պակաս ֆունկցիոնալ, բայց արվեստով լի ամառային երեկոների մեծ ավանդույթ ունեցող թատերական բացօթյա միջավայր է։ Այնպես որ հուլիսի 31-ին, ժամը՝ 21։00-ին, բոլորին հրավիրում ենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ՝ Հ. Թումանյանի «Մարոն» մեր մեկնաբանմամբ տեսնելու»,-մեզ հետ զրույցում ներկայացման մասին խոսելիս՝ նշեց դերասանուհի Անի Գալստյանը:

Անդրադառնալով Վահիկ Փիրհամզեի եւ Վահե Բերբերյանի  «3 շաբաթ Երեւանում» գեղարվեստական ֆիլմին՝ Անին նախ պատմեց հրավերի, ապա նաեւ իր հերոսուհու մասին.

«2015-ի օգոստոսին էր, հեռախոսիս զանգ եկավ՝ նոր նախագծի առիթով։ Երբ գնացի ինձ հրավիրած վայրը, այնտեղ էին Վահե Բերբերյանը, Հրանտ Թոխատյանը,Վահիկ Փիրհամզեին եւ այլք: Մի խոսքով՝ քասթինգ էր և ինձ ընտրեցին Նունեի կերպարի համար։ Վահե Բերբերյանն ինձ պատմեց ֆիլմի սցենարն ընդհանուր գծերով և հատկապես տվեց իմ կերպարի մանրամասն բնութագիրը։ Ինձ դուր եկավ սկիզբը, հետաքրքիր էր նաեւ ընթացքը։ Մի նուրբ հումոր կար ամեն ինչի մեջ, որը հենց սկզբից սիրեցի։ Տեքստս կարդալու հետ սիրեցի Նունեին, հետո սիրեցի բոլորին, ում հետ առիթ ունեցա խաղալու: Հրանտ Թոխատյանը, ով իսկապես մեծ է իր արվեստով, իր անմիջականության ու վարակող հումորի շնորհիվ, ինձ ավելի հարազատ դարձավ, գերագույն հաճույք ու պատիվ էր լինել նրա, Վահիկ Փիրհամզեի և Վահե Բերբերյանի կողքին, ով դարձավ մեծ ընկերս: Հիմա բնական է, որ ավարտուն ֆիլմի մասին ոչինչ ասել դեռ չեմ կարող, քանի որ դեռ չեմ տեսել, բայց այդ օրերի հիշողությունն արդեն մի ֆիլմ է, որ իմն է լինելու միշտ: Սա ինձ համար թե մեծ դպրոց էր, թե իրացման փորձառություն:  Մեր ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա օրերս, ես էլ հանդիսատեսի հետ միասին առաջին անգամ կդիտեմ այն: Ու թեև ինքս էլ անհամբեր եմ, բայց պետք է սպասել մինչև օգոստոսի 4-ը, երբ կկայանա ֆիլմի պրեմիերան»,- պատմեց Անի Գալստյանը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին