▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք հիմա. Լուիզա Ներսիսյանի խորհուրդը երիտասարդներին

Tert.am-ը գրում է. Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նկատել է, որ երիտասարդները հաճախ չունեն հստակ նպատակ։ Ըստ նրա՝ պետք է ֆիքսել նպատակը, սիրել դրան հասնելու ընթացքը, կարևորել դա այնքան, ինչքան և արդյունքը։ Մեզ հետ զրույցում դերասանուհին երիտասարդներին խորհուրդ տվեց չանել բաներ միայն այն պատճառով, որ դա անելը նորաձև է և  կերտել ապրելու իրենց փիլիսոփայությունը՝անհատական մոտեցմամբ դիմակայելով կյանքի փորձություններին։

Կին-տղամարդ հարաբերություններում ներդաշնակություն ստեղծելու համար պետք է...

Երբեք հետ մի նայեք… Երբ հարաբերությունների առաջին փուլից անցում են կատարում երկրորդին, հետ են նայում, սկսում մտածել, թե ուր են առաջինի էմոցիաները։ Պետք է գիտակցել, որ կյանքը շարունակվում է և պետք չէ հետ նայել։ Զգացմունքները հետ չեն գալիս։  Պետք է կարևորել ներկան… Երբեմն կինը տղամարդուց պահանջում է այն զգացմունքները, որոնք կային շփման առաջին փուլում՝ չգնահատելով ներկան։ Մեր սիրելի երիտասարդությանը ուզում եմ ասել՝ երբեք մի առաջնորդվեք ուրիշի կյանքի փորձով, կերտեք ձեր փիլիսոփայությունը ապրելու համար։ Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք հիմա, այն ժամանակը, որը, միևնույն է, վատնում եք, վատնեք ժպիտով...

Կարևոր է հավատալ ճակատագրի՞ն, զգացմունքների՞ն թե՞ Աստծուն։

 Աստծուն շնորհակալ եմ ամենի համար... Չեմ կարող ընդունել, երբ ասում են, որ ճակատագրով գրված է այսպես և ոչինչ չեն փորձում շտկել։ Ստատիկ վիճակում չպետք է գտնվել և ասել, որ սա ճակատագիր է. անընդհատ պետք  լինել պրոցեսի մեջ։ Երբ առավոտյան արթնանում ես, միանգամից պետք լինես ռիթմի մեջ՝ ժամանակ չունենալով մտածելու ճակատագրի մասին։ Ես հավատում եմ ինքս իմ ուժերին։ Մարդ արարածը կարող է անել ամեն ինչ և եթե չի անում, դրանում մեղավոր է միայն ինքը...

Դերասանի հաղթանակը շատ բեմերում, թե՞ ֆիլմերում լինելն է։

Շատ տարբեր ոգևորվածության աշխատանքներ են։ Չեմ կարող երկուսից մեկը կարևորել։ Ես սիրում եմ իմ աշխատանքը անել լավ, շատ սրտացավ եմ և նեղվում եմ, երբ շուրջս ոչ արհեստավարժ մարդիկ են լինում։ Ես հաճույք եմ ստանում ոչ թե արդյունքից, այլ՝ ընթացքից։ Ահա թե ինչու ինձ համար դժվար է առանձնացնել՝ «կինո, թե՞ թատրոն»... Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ թատրոնը իմ երկրորդ տունն է։


 Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին