▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Լիա Զախարյանը հայտնվել հիվանդանոցում. պարզաբանում է դերասանուհին

Aysor.am-ը գրում է.

Երեկվանից համացանցում տարածվել է երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանի հիվանդանոցային լուսանկարը, որտեղ նա վիրակապով ու կապտուկներով է: Տեղեկությունները տարաբնույթ էին՝ Լիան ցույցերի մասնակից է, ավտովթար է եղել, նկարահանման հրապարակից է…

Իսկությունն իմանալու նպատակով կայք ը զրուցեց դերասանուհու հետ:

«Իսկապես, այդ նկարը շատ արագ տարածվեց, ու մի քանի կայքեր ներկայացրեցին, թե ինձ հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Չեք պատկերացնի, թե դրանից հետո որքան զանգեր ու նամակներ ստացա… Վախեցել ու անհանգստացել էին բոլորը՝ ծնողներս, հարազատներս, ընկերներս ու գործընկերներս: Անկեղծ ասած՝ ինձ շատ վատ եմ զգում, որ այդքան մարդկանց առիթ եմ տվել անտեղի անհանգստանալու: Այժմ գիտակցում եմ նկարի բովանդակության լրջությունն ու պատկերացնում, թե ինչ զգացողություն ես ապրում նման բան տեսնելով ու կարդալով: Ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, որ նախապես նկարի վրա չի գրվել, որ այն նկարահանման հրապարակից է: Հենց այդ նկարահանումների պատճառով էլ ուշ եմ պատասխանում բոլոր նամակներին. Սիրելիներս, ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ես լավ եմ ու շնորհակալ եմ ուշադրության, հոգատարության և անհանգստանալու համար», - մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին