▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այս ամենը... Լուսինե Բադալյան

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը իր միկրոբլոգում հրապարակել է Պավլիկի որդու՝ Արամ Մանուկյանի լուսանկարը և գրել ․«Թող աչքի առաջ լինի էս նկարը, որ մեծ֊մեծ` իբր խելացի խոսող մի քանի երևույթ, որոնց հատուկ չեմ ջնջում, տեսնեն, թե ով ա մեր հերոսը... Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի էս ամենը, իրենք կմնան հերոս մեզ համար, դուք էլ կշարունակեք ապրել անիծված, բայց ձեզ հերոսի տեղ դրած ։Ինչ անում են, լավ են անում, կարող էիք, դուք անեիք` ավելի մտածված, չեք արել, ուրեմն բավական է գլուխներս տանել: Ու դուք միշտ կհիշեք, որ էս հերոսի հերոս հորը թշնամին չկարողացավ խփել, դուք խփեցիք. կապ չունի, որ էնքան «մարդասեր» եք, որ չսպանեցիք դեռ։ Հ.Գ. Ի դեպ , ձեր անհեռանկար քարոզարշավը մեր աչքում ավելի հերոսացրեց նրանց, բայց կարևորը ձեզ դեռ թվում ա, թե «մոզգ» եք»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին