▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Քարդաշյանի ոճը զիջի իր դիրքերը Հայաստանում, ավելի լավ կլինի. Դիանա Շատվերյան

Tert.am-ը գրում է.

Ոճաբան, դիզայներ Դիանա Շատվերյանը վերջերս թողարկեց իր մոդելավորած հագուստների ամառային նոր հավաքածուն։ Դիզայների հետ խոսել ենք այս ամռան թրենդների և հակաթրենդների մասին, ինչպես նաև լուսանկարել նրան դստեր՝ փոքրիկ Վիվիենի հետ։

 -Պատմեք նոր հավաքածուի մասին։

 -Ստեղծել եմ հիմնականում անհամաչափ /ասիմետրիկ/ ձևվածքով զգեստներ` համադրելով երեք տարբեր գույներ, որոշ դեպքերում նաև` առաջին հայացքից անհամադրելի թվացող գործվածքներ, հավաքածուում օգտագործել եմ նաև վառ գույների տարբեր գործվածքներ, այդ թվում` ծոպեր, պլիսսեներ, որոնք 2017 թվականի համաշխարհային նորաձևության տենդենցներ են։ Նոր հավաքածուի ֆոտոշարքը ներկայացված է իմ Facebook-ի և Instagram-ի էջերում։

 -Որո՞նք են այս սեզոնի գլխավոր թրենդները:

 -Նրանք են, ինչ օգտագործել եմ իմ նոր հավաքածուում (ժպտում է)։ Ասիմետրիկ ձևվածք, ծոպեր, բոհո-շիկ, լայն տաբատներ, բարձր գոտկատեղով տաբատներ, լայն վերնաշապիկ-խալաթներ և այլն։

-Իսկ հակաթրենդնե՞րը։

 -Չեմ հոգնի կրկնել, որ ամառային երկարաճիտ կոշիկները նորաձև չեն և չեն էլ եղել, եթե իհարկե դրանք չեն օգտագործվում հատուկ ընդգծված բեմական կամ եթերային ոճ ստանալու համար։ Դա ամենասարսափելի հակաթրենդն է Հայաստանում:

 Հակաթրենդ է նաև  ծաղիկներով գլխանոցը, եթե դա չի օգտագործվում հատուկ երեկոյին մասնակցելու համար։ Քայլում ես փողոցով և տեսնում՝ ինչ-որ մեկը ամենօրյա հագուստով և հսկայական ծաղիկներով գլխանոցով շրջում է։

-Հավաքածու ստեղծելիս ի՞նչն եք կարևորում՝ մտահղացո՞ւմը, թե՞ կոմերցիոն շահույթը:

 -Իհարկե` մտահղացումը։ Ստեղծած սեփական ոճը հաճախորդին հրամցնելը կարևոր է։ Ինչպես ասել է Շանելը՝ նորաձևությունն անցնում է, իսկ ոճը մնում է միշտ։

 -Ինչպե՞ս են հագնվում հայ երիտասարդներն ըստ Ձեզ։

 -Հայ երիտասարդների ճաշակը օր-օրի զարգանում է։ Հետևում են համաշխարհային նորաձևության տենդեցներին, ձևավորում են սեփական ճաշակը։ Իհարկե, եթե շատերի կուռքը դարձած Քիմ Քարդաշյանի ոճը մի փոքր զիջի իր դիրքերը, ավելի լավ կլինի, քանի որ նորաձևությունը միայն իրենով չի սահմանափակվում։

Առավել մանրամասմն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին