▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ սիրում ցույցեր, դրա համար չեմ կարող լինել Խորենացի փողոցում. Ջուս

Դիտեք նաև՝

Երգչուհի  Ջուսն  Asekose.am-ի հետ կիսվել է իր մտքերով`կապված երևանյան իրադարձությունների հետ:

«Սա այնպիսի թեմա է, որ չգիտեմ` ինչկարող է  լինել: Ուղղակի այստեղ ժողովուրդն է մեղք, շատ կարևոր է, որ ժողովուրդը չտուժի, զոհեր ու վիրավորներ չլինեն: Այս ցույցերը ժողովրդի սոցիալական վատ պայամանների պատճառով են: Ուզում եմ, որ այլևս մարդիկ աղքատ չլինեն ու լավ կյանքով ապրեն: Ուզում եմ խաղաղ լինի Հայաստանում իրավիճակը: Գիտեմ, որ Սասնա Ծռերի գործողությունները որևէ բան չեն փոխի, համենայն դեպս, հուսով եմ, որ ժողովրդի վիճակը փոքր ինչ կբարելավվի»:

Այն հարցին` արդյո՞ք երգչուհին պատրաստ է մասնակցել ցույցերին ու լինել ժողովրդի կողքին, հնչեց հետևյալ պատասխանը.

«Ես չեմ սիրում ցույցեր, դրա համար չեմ կարող լինել Խորենացի փողոցում»:

Հիշեցնենք, որ արդեն 12-րդ օրն է, ինչ Երևանի Խորենացի փողոցում «Սասնա Ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում ևս միջադեպեր չեն գրանցվել: Իսկ նախօրեին, հիշեցնենք,  ոստիկանները Խորենացի փողոցից բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, բոլոր նրանց, որոնք օրվա ընթացքում մոտենում էին ոստիկանական պատնեշին հարակից տարածքին:

Հեղինակ`Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին