▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հոգեհարազատ է անգլերենը. Երգչուհի Լյուսին՝ ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Աշունը Լուսիի համար ակտիվ-աշխատանքային կլինի:  Երգչուհին պատմել է առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ սպասվելիք հանգստի մասին:

«Այս պահին մի շարք նոր ծրագրեր ունենք: Երկու երգ կա, որոնց վրա արդեն սկսել ենք աշխատել: Դրանցից մեկը աշնանը տեսահոլովակ կունենա, սակայն մանրամասներ չեմ հայտնի, որպեսզի ստացվի պատրաստածս անակնկալը, միայն նշեմ, որ երգերից մեկի համար համագործակցել ենք արտերկրի հեղինակների հետ»,- նշեց երգչուհին ու ավելացրեց.

«Մինչ նոր աշխատանքներս ըստ հերթականության ներկայացնելը՝ հանդիսատեսիս վերջերս նվիրել եմ «Go-Go» կատարումը, որի հեղինակներն ենք ես ու Գեւորգ Մարտիրոսյանը, իսկ խոսքերը գրել ու երգը գործիքավորել է ԴերՀովան: «Go-Go»-ն հաճելի ու ռիթմիկ երգ է, որը ամառային այս ջերմ օրերին հուսամ էլ ավելի կջերմացնի ու բարձր տրամադրություն կհաղորդի լսողներին»:

Ի դեպ՝ երգչուհին հավատարիմ է մնում իր սկզբունքին ու սպասվելիք երգերը կրկին անգլերեն կներկայացնի.

«Իմ ընտրած երաժշտական ոճին, կարծում եմ, ավելի համահունչ է անգլերենը, ինձ հոգեհարազատ է այդ լեզուն ու ընտրածս երաժշտությունը, բացի այս՝ մենք փորձում ենք նաեւ միջազգային շուկա ներկայանալ, իսկ դրա համար, բնականաբար, երգերը պետք է անգլերեն լինեն»,-հավելեց Լուսին:

Երգչուհին ու ամուսինը՝ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, դեռեւս հանգստի չեն մեկնել, բայց պատրաստվում են.

«Չեմ ասի, թե որտեղ, բայց շուտով կմեկնենք հանգստի: Իհարկե, եթե անհետաձգելի աշխատանքներ լինեն, գուցե հետաձգենք հանգիստը, սակայն այն դեռեւս մեր պլաններում է»,- նշեց նա ու ավելացրեց, որ հանգստի ընտրության առումով ամուսնու հետ տարբեր նախապատվություններ ունեն.

«Արամայիսը պասիվ հանգստի սիրահար է, ես լրիվ հակառակը՝ սիրում եմ ակտիվ ու հնարավորինս գունեղ արձակուրդներ:


Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին