▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չար ասեկոսեներով փորձում են իմ անձնական կյանքը հանրայնացնել. Արմինե Պողոսյան

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ»-ը բլից-հարցազրույց է անցկացրել Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանի հետ, ով հայտնի է «Տարտյուֆ», «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը», «Շխոնց Միհրան», «Պատվի համար», «Բլեզ», «Հացի խնդիր» եւ այլ ներկայացումներում իր կերտած կերպարներով, «Ալա Բալա Նիցա», «Եթե բոլորը», «Սուպեր մամա», «Սիրո գործակից» ֆիլմերում խաղացած դերերով: Հեռուստադիտողները նրան ճանաչում են նաեւ հեռուստասերիալներից եւ «Կարգին հաղորդում» հումորային նախագծից: 

-Արմինե՛, մարդկանց հետ ծանոթանալիս, սովորաբար, ինչի՞ հիման վրա եք կազմում Ձեր առաջին տպավորությունը:

-Տվյալ անձնավորության` շփման մեջ անկեղծ լինելու չափաբաժնի: Դա երեւում է զրուցակցի աչքերից եւ միմիկայից:

-Նկարագրեք Ձեր մանկությունը մի քանի բառով:

-Լիարժեք, անհոգ մանկություն եմ ունեցել, շրջապատված եմ եղել սիրող ու հոգատար ծնողներով եւ հարազատներով։ 

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում ճանաչվելուց հետո. նշեք մեկ դրական եւ մեկ բացասական միտում:

-Լավը մարդկանց սերն է իմ արվեստի նկատմամբ: Իրոք, հաճելի է, երբ նրանք փողոցում կամ այլ վայրում ճանաչում են ինձ եւ գովեստի խոսքեր են ասում` նշելով, որ սիրում են իմ կերտած կերպարները: Բացասականն էլ այն է, որ շատերն իրենց չար ասեկոսեներով փորձում են իմ անձնական կյանքը հանրայնացնել:

-Ամենաանսպասելի քայլը, որ երբեւէ արել եք:

 -Անգամ ինձ համար անսպասելի էր իմ ամուսնությունը։

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ առավելությունը եւ թերությունը:

 -Թերեւս, իմ ամենամեծ առավելությունը, որը կարող եմ միաժամանակ համարել թերություն, նվիրվածությունն է մարդկանց եւ նրանց հանդեպ մեծահոգի լինելը: 

-Կարող եք աչք փակել մարդկանց թերությունների առաջ, եթե…

-Եթե նրանք գիտակցում են եւ իրոք փորձում են շտկել դրանք։

 -Այս երեք որակներից ո՞րն է առավել բնորոշ Ձեզ` հնարամիտ, արագ կողմնորոշվող, թե՞ նրբանկատ:

– Նրբանկատ:

-Իսկ ա՞յս երեքից` անուշադիր, ալարկոտ, թե՞ անփույթ:

-Թող մեծամտություն չհնչի, բայց այս հատկանիշներից ոչ մեկն ինձ բնորոշ չէ: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին