▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է անցել «Comedy club»-ի երևանյան համերգը

BlogNews.am-ը գրում է.

Մի քիչ քաղաքականության, մի քիչ կովկասցիների ու հայերի մասին, մի քիչ էլ «16+» հումոր:) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Comedy club»-ի երևանյան առաջին համերգը: Համերգի բացումը վստահված էր «Project 12» բենդին:

Հումորային ակումբը Երևան էր եկել գրեթե ամբողջ կազմով, թեև Պավել Վոլյայի բացակայությունը հանդիսատեսի կողմից աննկատ չմնաց: Ի դեպ, համարներից մեկի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգահան Վարդան Զադոյանը, ով Մոսկվա տեղեափոխվելուց հետո աշխատանքի է անցել «Comedy club»-ում:

Կայքի հետ զրույցում ակումբի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանը նշեց, որ երևանյան համերգի համար հատուկ սցենար են մշակել, այս համերգն իրենց համար ևս շատ սպասված էր: «Ամեն տարի որոշում էինք գալ Հայաստան և մի քանի համերգ տալ, սակայն զբաղվածությունն այնքան մեծ էր, որ չէր ստացվում: Շատ ծանր է բոլոր տղաներին հավաքել մի քաղաքում մեծ համերգի համար: Իհարկե, «Comedy club»-ը համերգներ տալիս է տարբեր քաղաքներում, սակայն ոչ այս մասշտաբի: Այս անգամ մենք բերել ենք գրեթե բոլոր տղաներին, այսօր հայերը կտեսնեն նրանց»,- ասաց հաղորդավարը՝ հավելելով, որ այս տարի հայերի համար ծանր էր, իրենք ցանկություն ունեին հասարակությանը լավ տրամադրություն փոխանցել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին