▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները. մեկնաբանում է ոճաբանը

 

Հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները. Մեկնաբանում է ոճաբան Արայիկ Գաբաջյանը

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին տարիներին ոճաբանները հաճախ եմ նշում, որ հայուհիները սկսել են ավելի նորաձեւ հագնվել  ու հետեւել սեզոնային թելադրանքներին: Սակայն այս միտումը չի խանգարում նկատել նաեւ, որ երբեմն հայ աղջիկները սխալ են կրկնում դիզայներների առաջարկած հիթերն ու արդյունքում աչքի են ընկնում ոչ թե նորաձեւ ոճով, այլ հակաթրենդներով:

Կայքի հետ զրույցում ոճաբան Արայիկ Գաբաջյանը առանձնացրել է հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները:

Գույներ

Մեր երիտասարդությունը երբեմն շատ սխալ է իրականցնում գույների համադրությունը: Կոնկրետ այս սեզոնին նրանք թրենդային գույներ դեղինը, վարդագույնը համադրում են սեւի հետ, որն այս դեպքում հակաթրենդ է համարվում գարուն-ամառա հավաքածուների համար: Մեր ազգի մենթալիտետից ելնելով, կարծես թե չենք կարողանում հրաժարվել սեւ կամ մռայլ գույներից: Սեւը շատ պաշտպանողական գույն է, որի օգնությանը հայերը շատ են դիմում: Սա իսկապես մեծ խնդիր է, քանի որ հայուհիները կարող են, ինչպես նշեցի, հագնել վարդագույն բլուզ, բայց այն համադրեն օրինակ սեւ տաբատով կամ գոնե սեւ կոշիկով, ինչն ուղղակի փչացնում է ողջ նորաձեւ տեսքը: Սեւը ինքնին որպես առօրյայում օգտագործվող գույն՝ հակաթրենդ է համարվում,  իհարկե, խոսքը չի վերաբերվում դասական սեւ զգեստներին, որոնք երեկույթների ժամանակ կարող են շքեղ տեսք հաղորդել: Սեզոնի նորաձեւության բարձրակետում են կապույտի եւ կանաչի ճիշտ համադրությունը, որը եւս միշտ չէ, որ ճիշտ երանգներով է օգտագործվում:

Կոշիկ

Սեզոնի համար հակաթրենդ են համարվում առօրյայում բարձրակրունկների օգտագործումը, որը մեր երիտասարդ աղջիկները արդեն 4-րդ սեզոնն է, ինչ ամեն գնով փորձում են այն նորաձեւության մեջ պահել: Ի դեպ՝ սա վերաբերվում է ոչ միայն ամառային կոշիկներին, այլեւ երկարաճիտք կոշիկներին եւս:

Պայուսակ

Շատ թրենդային է փոքրիկ պայուսակները, որոնց հետ մեր աղջիկները այդպես էլ չհարմարվեցին ու գուցե հաջորդ տարի կարողանան «լեզու գտնել» այդ նորաձեւ իրի հետ: Ամբողջ աշխարհում նորաձեւ է փոքրիկ պայուսակները կրել աջ կամ ձախ ուսից, բայց մեր աղջիկները չգիտես ինչու նախընտրում են հնարավորինս մեծ պայուսակներ ընտրել: Սրան գումարած նրանք ընտրում են կաշվե կամ զամշից տարբերակներ, որոնք ուղղակի անընդունելի է ամռանը կրել: Եթե մենք ծովափնյա քաղաքում ապրեինք, կարելի կլիներ օգտագործել մեծ ծղոտե պայուսակներ, բայց հայաստանյան պայմաններում օգտագործել մեծ, այն էլ կաշվե պայուսակներ, ուղղակի ապսուրդ է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին