▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը «Ավրորա» մրցանակին

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը «Ավրորա» մարդասիրական 2017 թ․ մրցանակին: Այս մասին տեղեկանում ենք մրցանակակաբաշխության ֆեյսբուքյան էջից: «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։ Նշենք, որ թեկնածուների առաջադրումները սկսվել է հունիսի 1-ից, կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը: «Ավրորա» մրցանակը նպատակ ունի ճանաչման արժանացնելու նրանց, որոնք վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, որպեսզի փրկեն և օգնություն ցուցաբերեն այն մարդկանց, որոնք տառապում են մերօրյա ողբերգությունների, հատկապես՝ մարդածին աղետների ու մարդկայնության դեմ իրականացվող հանցագործությունների հետևանքով։ «Ավրորա» հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին Երևանում։

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին