▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տա Աստված, որ այդ օրը գա իմ կյանքում. Նանա

 

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Նանան օրերս ներկայացրել է իր նոր՝ «Երջանիկ հարսիկ» տեսահոլովակը:

Կայքի հետ զրույցում երգչուհին նշել է, որ նոր երգը միայն կոմերցիոն կողմն ապահովելու համար չի ստեղծվել.

«Ես այն երգչուհիներից եմ, ով դեռ 2000-ականների սկզբին է հարսանեկան երգ երգել: Իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ այս երգը կոմերցիոն չէ ու ես այն չեմ երգելու կորպորատիվ երեկույթների ժամանակ, սակայն վստահ կարող եմ ասել, որ այս երգով ի սրտե ցանկացել եմ, որ բոլոր աղջիկները բախտավոր լինեն, բարեհաջող ամուսնություն ունենան եւ երջանիկ հարսիկներ դառնան: Ընդամենը երկու օր է, ինչ երգը հասանելի է համացանցում, բայց արդեն իսկ շատ են լավ ու ջերմ արձագանքները, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշել է Նանան:

«Երջանիկ հարսիկ» տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, ում երգչուհին համարում է Հայաստանում ամենաառաջատար ռեժիսորը, նրա խոսքով՝ տեսահոլովակի յուրաքանչյուր դետալ վստահել է Արենին, համոզված լինելով, որ այն հաջողված է լինելու.

«Արեն Բայադյանն ինձ համար Հայաստանում համար առաջին ռեժիսորն է, նրա ճաշակը շատ բարձր է, նա կարողանում է երգերը շատ գեղեցիկ ներկայացնել տեսահոլովակի տեսքով: Արդեն քանի տարի է՝ ես աշխատում եմ Արեն Բայադյանի ու Արտյոմ Աբովյանի հետ եւ հաճույք եմ ստանում նրանց հետ համագործակցությունից»,- ընդգծել է երգչուհին:

Տեսահոլովակում Նանայի տեսքով ու ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, ում եւս Նանան ամենաշատն է վստահում ասպարեզում: Մեր հարցին, թե արդյոք երգչուհին շատերի նման վախ չի ունեցել իր հարսանիքից առաջ հարսի զգեստ հագնել, Նանան պատասխանել է.

«Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ ես հարսի շոր եմ հագնում, մինչ այս ես ունեցել եմ նաեւ լուսանկարների շարք ճերմակ զգեստով: Իրականում, ոչ, ես չեմ վախենում նախապես կրել այդ գեղեցիկ զգեստը, բայց հուսամ, որ իմ կյանքում կգա այդ օրն ու ես հարսի զգեստ կհագնեմ իմ հարսանիքի համար»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին