▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս նորաձև լինել այս աշնանը. խորհուրդներ՝ Ֆաինա Հարությունյանից

Ինչպե՞ս նորաձեւ լինել այս աշնանը. Խորհուրդներ՝ Ֆաինա Հարությունյանից

Life.panorama.am-ը գրում է.

Ամեն սեզոնի սկզբին հատկապես երիտասարդներին մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս քայլել տվյալ սեզոնի նորաձեւության հետքերով, ինչպե՞ս ճիշտ համադրել ունեցած հագուստն ու ի՞նչ գույներով եւ ձեւվածքներով համալրել  զգեստապահարանները:

Աշունն արդեն իր լիիրավ իրավունքների մեջ է, իսկ սա նշանակում է, որ ժամանակն է ձեռք բերել սեզոնի թրենդային հագուստեղեն ու աքսեսուարներ: Գրագետ ու նորաձեւ հագնվելու իր խորհուրդներով կայքի միջոցով կիսվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

«Թրենդի մեջ է այսպես կոչված «оверсайз» հագուստը՝ A եւ X ձեւվածքներով, ինչպես նաեւ՝ անատոմիական կտրվածքներով հագուստները: Աշնանը եւ ձմռանը նորաոճ են հակիրճ կամ կտրուկ ոճը՝ վառ դետալներով, ինչպես եւ «бохо шик» ոճը՝ բազմաստիճան կտրվածքներով, որոնք միավորում են կիսաշրջազգեստը եւ տաբատը: Ակտուալ են ասիմետրիկ վերնազգեստները՝ պատռված, անհավասար պարանոցի լայն բացվածքով (лодочка), այս շարքում նորաձեւ են նուրբ եւ թեթեւ գործվածքներից տարբերակենրը, որը ստեղծում է թռչող ուրվագիծ, բացի այդ՝ վերնազգեստները կարող են իրենց մեջ պարունակել պատմական էլեմենտներ: Նորաձև են բաց ուսերը»,- ակտուալ ձեւվածքների մասին խոսելիս՝ նշեց դիզայները:

Անդրադառնալով աշնան գունային նորաձեւությանը՝ Ֆաինան ընդգծեց.:

«Ինչ վերաբերում է այս սեզոնի գունային երանգներին, նշեմ, որ նորաձեւ են վառ նեոնային գույները (կանաչ, կարմիր, նարնջագույն, կապույտ, фуксия-մանուշակագույն), որոնք իրենց շարունակությունը կունենան նաև գարուն-ամառ 2017-ին: Դասական գույները, բնականաբար, չեն կորցրել իրենց արդիականությունը. Սեւն ու սպիտակ միշտ են նորաձեւ, բացի այդ՝ կարելի է օգտագործել մուգ շագանակագույնը եւ ազնվական մոխրագույնը: Ակտուալ են նաեւ սադրիչ-կտրուկ համակցությունները, երբ, օրինակ, պայծառ կորալ շարֆը համադրվում է շագանակագույն վերարկուով. այս դեպքում կերպարը բավականին համարձակ է: Ի դեպ, այս սեզոնին աղջկան, իսկապես, կարելի է անվանել նորաձեւ, եթե նրա զգեստապահարանում կա առնվազն երկու երանգ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին