▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ո՞ր հաղորդավարուհին է պատռված հագուստով լուրեր վարում

Եթերային տեսքը,  հագ ու կապը կարևոր պայման է հաղորդավարի, մանավանդ ՝ լուրերի հաղորդավարի համար, առավել ևս ՝ «առաջատար» հեռուստաընկերոության լրատվական «թիվ 1» հաղորդման «մեկնաբանի» համար:

Այսօր լրահոսում նկատեցի, թե ինչպես էր Հանրայինի ղեկավարությունը Սերժ Սարգսյանին ցուցադրում իրենց «ձեռքբերումը»՝ Հ1-ի «գրիմանոցներից» մինչև ճաշարան...Սակայն, միևնույն պահին, Հ1-ի եթերում աշխատող հաղորդավարուհու խոսքը չէի կարողանում ուշադիր լսել, քանի որ աչքս չէի կարողանում կտրել նրա պատռված հագուստից: 

Հաղորդավարուհին  «մեղք» չունի, անկեղծ, ընդհանրական առումով  նրա մասին չէ այս ռեպլիկը, սակայն  միթե պետբյուջեից ստացած գումարներով ու վարկերով «գրիմանոցներ» նորոգած ու վարչական շենքերը, շինարարական առումով, տակնուվրա արած Հ1-ի ղեկավարությունը գումար չի  հատկացնում իր հաղորդավարների հագուստի համար, ինչպես արվում է աշխարհի ու նաև հայաստանյան շատ հեռուստաընկերությունններում:

Թե՞  այստեղ էլ շահում են յուրայինները...

Սա է պատկերը...

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության....

 

Ա.Մաթևոսյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին