▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կերպարս բացասական էր, իսկ նման մարդկանց վերջը մի օր գալիս է. Հակոբ Հակոբյան

 

Life.panorama.am-ը գրում է. Հաղորդավար, դերասան Հակոբ Հակոբյանն այլևս հանդես չի գա ԱԹՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Սևակի կերպարը: Պատճառը սերիալի` օրերս ցուցադրված սերիաներից մեկում Սևակի մահանալն է: Եվ թեև սրանից դեռ օրեր են անցել, բայց Հակոբի` սերիալից հեռանալը խոսակցությունների առիթ է տվել, ըստ որոնց` դրա պատճառը կոնֆլիկտային հարաբերություններն են:

Կայքը կապ է հաստատել Հակոբի հետ` ճշտելու` արդյոք տարածված խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, թե` ոչ:

«Ամենայն անկեղծությամբ նշում եմ, որ ոչ մի խնդիր չկա: Սևակն այնպիսինն էր, որ մինչև սերիալի վերջ չպետք է մնար: Կերպարս բացասական էր, իսկ նման մարդկանց վերջը մի օր գալիս է և շատ լավ է լինում, որ այդ օրը շուտ է գալիս: Նման մարդիկ միշտ պատասխան են տալիս իրենց արածների համար, և այս դեպքում Սևակը ևս բացառություն չեղավ: Իմ` սերիալից հեռանալու պատճառը միմիայն սցենարային լուծումից ելնելով էր»,- պատմել է Հակոբը` նշելով, որ «Աբելի քույրը» հեռուստասերիալը շուտով կմոտենա իր ավարտին, որի ժամանակ կտրուկ իրադարձություններ տեղի կունենան:

Հակոբ Հակոբյանը բացահայտել է նաև, որ հնարավոր է մոտ ապագայում ինքը կրկին հայտնվի հեռուստաէկրաններին` ներկայանալով մեկ այլ նախագծում: Իսկ թե կոնկրետ խոսքն ինչի մասին է, դերասանը չի մանրամասնել` գերադասելով սպասել մինչև կլինի արդեն հստակ պայմանավորվածությունը:

Ամփոփելով իր մասնակցությունը «Աբելի քույրը» սերիալում և խոսելով նկարահանման ողջ ընթացքից ստացած իր տպավորույթունների մասին` Հակոբ Հակոբյանն ասել է.

«Շատ լավ է անցել ամեն ինչ, շատ ստեղծագործական և հետաքրքիր էին նկարահանումների ընթացքը: Խոստովանեմ, որ համեմատած մյուս սերիալների հետ, մենք շատ համակարգված և օպերատիվ էինք աշխատում: Ինձ շատ հաճելի կլինի ևս մեկ անգամ աշխատել հենց այս նույն ստեղծագործական խմբի հետ»:

Անդրադառնալով բացասական կերպար մարմնավորելուն` Հակոբն անկեղծացել է և նշել, որ թեև իրեն շատ հետաքրքիր էր նման դերով հանդես գալը, սակայն այս պահին այլևս չի ցանկանա կրկին բացասական կերպար մարմնավորել.

«Մինչ այս ներկայացել եմ բարի, երեխաների, տատիկների համար սիրելի դերերով: Անձամբ ինձ էլ ավելի հաճելի է, երբ մարդիկ ինձ տեսնելով փողոցում ժպտում են, ինչ-որ հաճելի խոսքեր են ասում, քան օրինակ Սևակի բացասական կերպարը չտարբերելով իրական Հակոբ Հակոբյանից` քննադատություններ են հնչեցնում իմ հասցեին»,- նշել է Հակոբը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին