▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանը որոշել է Սպիտակցի Հայկոյին իր տուն տանել

 

ruben-jaxinyann-voroshel-haykxevondyanin-tuntanel-amenakarox-yergich-naxagic

Newspress.am-ը գրում է. Հանրային հեռուստաընկերության եթերով սկսել է հեռարձակվել «Ամենակարող երգիչ» նախագիծը, որտեղ իր ուրույն պատվավոր տեղն ունի ամենակարող ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոն:

Ռաբիսը, որքան էլ չցանկանանք ընդունել, լայն տարածում ունի երկրում և տարբերի խավերի շրջանում, իսկ այն, որ ռաբիսը դարձավ Հանրային հեռուստաընկերության սեփականությունը, պարզապես իրողությունների արտացոլանք է:

Հայ իրականությունը մեծամասամբ ռաբիս է շնչում և արտաշնչում, և եթե ռաբիս լսելու, տարածելու կամ էլ Հանրայինով հեռարձակելու համար քննադատվում է, ռաբիսի սիրահարները հարցնում են, թե հարսանիքներին ռաբի՞ս չեք լսում. հրաշալի արդարացում է:

Նման արդարացումների արդյունքում ռաբիսն սպառնում էր դառնալ համընդհանուր՝ շնորհիվ Ռուբեն Ջաղինյանի:

Պարզվեց, որ անգամ ՀՀ նախագահին է հասել այն, որ հանրությունը, մտավորականությունը դժգոհ են ռաբիսի հանրայնացումից, իսկ Ռուբեն Ջաղինյանն այն խելացի կենդանու ականջում պինդ-պինդ քնած է:

Տեսնես ի՞նչ օգուտ ուներ Ջաղինյանը Հանրայինի եթերով ազգաբնակչության լսելիքը սղոցելու համար, եթե այդքան շատ է սիրում Սպիտակցի Հայկոյին, կարող է հրավիրել իր տուն, վճարել և 24 ժամ նրան երգացնել, ոչ թե անճոռնի երաժշտությունը փաթաթել հանրության պարանոցին:

Թեև նշանակվելուց Ջաղինյանը վստահեցնում էր, որ փոփոխություններ կլինեն, սակայն ինչպես երևում է ոչ թե դրական զարգացումների, այլհետընթաց զարգացող փոփոխությունների մասին էր խոսքը:

Ինչևէ, Հանրային հեռուստաընկերությունը որևէ անձի սեփականությունը չէ, որ սեփական ճաշակը գոհացնի, իսկ արդարանալուց էլ գոնե տղամարդավարի արդարանա, ոչ թե չկարողանա իր եփած շիլա-փլավի տակից դուրս գալ:

Ի դեպ, տեղյակ չէինք, որ Ջաղինյանը կակազում է. դա ի հայտ եկավ Սերժ Սարգսյանի հետ խոսելու ընթացքում:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին