▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը բան է ասում, հետն էլ ասածը բարձրաձայնում....

Ֆեյսբուքցիները շարունակում են հումորային մեկնաբանություններ անել մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի խոսքերի առիթով՝ գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Զանգը տվեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ:

«Էս մեր մշակույթի նախարարները մի տեսակ ախր շատ յուրահատուկ են` է~...
Էն Թամարը լողանում, գլուխը սրբիչով կապում, նստում էր աշխատասենյակում...
Էն մեկը կրակում էր էլեկտրիկների վրա...
Էս մեկին Բեգլարյանն էր պաչում... չգիտեմ` երրրորդ մատի «ֆուքից» առաջ, թե` պոսլե...
Թազա նախարարն էլ` ծաղիկներով տուն է գնում, կնոջը բան ասում..
Հետն էլ ասածը բարձրաձայնում....
Ինչ-որ մի բան ըստեղ իսկապես սխալ է... կասեր Ուիլյամը...»,-գրել է լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին